Էջ:The Architecture, Tom 1.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընելով բյուզանդական տիրապետության երկիրները Վրաստանի, Ռուսաստանի և հարավային սլավներու մեջ, մյուս կողմանե Բյուզանդիոն հաստատվող իշխանական տոհմի մը շնորհիվ մինչև կայսերական մայրաքաղաքը՝ Բյուզանդիոն։ Հայաստանեն էր, որ պիտի գար հունական խաչաձև հատակագծի ոճը և նմանապես Վասիլ Ա-ի կանգնած նոր եկեղեցվո ձևը։ Այս ամենուն մեջ կմնա խոստովանիլ, որ դեռ շատ բան անստույգ է և ենթադրություն։ Բայց ինչ որ ալ ըլլա, վերին աստիճան հետաքրքրական է տեսնել, թե Հայաստանի մեջ ինչպես ձևակերպվեցան արևելյան քրիստոնյաներեն ծրագրված կարգ մը շինությանց ոճեր»։

Այստեղ կեզրափակվի Ch. Diehl-ի հայոց 7-րդ դարեն մինչև 10-րդ դարու հայ ճարտարապետության մասին տեսությունը, որ և գրքին մեջ բռնած է 315-են մինչև 319 երեսները, որոնցմե քաղեցի ես մասնավոր հապավումներով։

Բ. հոդվածին մեջ (երես 441-447) ի սկզբան համեմատություններ կկատարե հայոց եկեղեցիներու և վրաց ու բյուզանդական եկեղեցիներու միջև։ Հետո անդրադառնալով մասնավորապես հայ հիշատակարաններու վրա կհիշե Աղթամարի եկեղեցին, Անիի շենքերեն՝ Կաթուղիկեն, ս. Գրիգոր (Ապուղամրենց), Փրկիչ և Լուսավորիչ (Նախշլի) եկեղեցիները։ Ծանոթ է անոր նաև Հոռոմոսի վանքը, որ սխալմամբ Khoska vanк (Գոշավանքի տեղ) կանվանե։ Այս իրեն հայտնի 10-են մինչև 13-րդ դարերու հիշատակարաններուն վրա 5-ից 7-րդ դարերու հայ ճարտարապետութենեն ավանդական գծեր կգտնե և կեզրակացնե, թե անոնք ավելի Roman ոճը կհիշեցնեն, քան թե բյուզանդական։

Բազմահմուտ A. Choisy արդեն քանի մը տարի առաջ հայ արվեսաին Roman արվեստին հետ կապակցություն ունենալու կարծիքին հիմը դրավ, ցույց տալով նաև անոր ճամբաները՝ ուրկե անցնելով հայկական ազդեցությունը հասավ Եվրոպա և Roman ոճի կազմակերպության մեջ իր օժանդակող դերը ունեցավ։ (Այս մասին տեսնել A. Choisy. Hist. de l’Arch., t. II, page 84—86, և կամ՝ Անահիտ, 1911, թիվ 1-2, էջ 18)։

Ch. Diehl ավելի պատմական հիմեր ու վրա կխարսխե իր կարծիքները և ազդեցությանը խնդիրը քաղաքական հարաբերություններով բացատրել կջանա, ուստի հետևյալ շատ բնորոշ կարծիքը կհայտնե հայ ճարտարապետության 10-են 13-րդ դարերու ոճերուն զարգացման մասին.

«Բայց ընդհանուր առմամբ այս գավառներու (Հայաստանի) ճարտարապետության մեջ զանազան տարերքներու խառնուրդ մը կգտնվի, որ շատ լավ կբացատրե երկրին թե աշխարհագրական և թե քաղաքական պայմանները։ Պարսկական արաբներու դրացիությունը այնտեղ մտցուցեր է չափական զարդաքանդակները: Բյուզանդիոնի քաղաքական ազդեցությունն ալ մտցուցեր է իր արվեստին նոր ձևերը։ Այս ներմուծումները շատ խնամքով բաղադրված են հնդկական հին ավանդություններու հետ։ Այսպիսով ծնած է ինքնուրույն արվեստ մը, որ 10-րդեն 13-րդ դարերուն երևան եկած է բազմաթիվ շինություններուվ»:

Այս կարծիքը ամենեն ուղիղն է հայ ճարտարապետությտն կրած արտաքին ազդեցություններու մասին՝ եթե միայն քաղաքական հարաբերություններով բացատրել ուզենք։ Սակայն իրականությունը, ըստ իս, բոլորովին տարբեր երևույթներ հառաջ կբերե: Տարաբախտաբար հեղինակը մասնավորապես չէ մատնանշած, թե 10-13-րդ դարերու հայ ճարտարապետության որ մասերն են պարսկա-արաբական կամ հնդկական։

Կցավիմ, որ հաճախ կրկնելու ստիպվեր եմ հրապարակի վրա եղած ուսումնասիրելի նյութերու չափազանց նվազությունը։ Եթե ոչ, հեղինակին հայտնի պիտի ըլլար, թե հայ ճարտարապետության 10-12-րդ դարերու ոճը բոլորովին կզանազանի վերջին 13-14-րդ դարերու վերածնութենեն, դարձյալ պահելով նախորդ ոճեն՝ հաճելի եղած շատ մը ավանդական գծեր։

Գալով բյուզանդական ազդեցության, եթե կա, ինչպես վերև բացատրեցի՝ պետք է փնտռել եկեղեցական ճարտարապետության մեջ հատակագծային ոճերու վրա, որոնք կազմված են ավելի կրոնական վարդապետություններու ազդեցության տակ, քան արվեստներու։

Իմ ձեռքի տակ ունեցած բազմաթիվ նյութերու համեմատությամբ՝ իմ կարծիքս այն է եղած, թե հայ ճարտարապետությունն ու գեղարվեստը մինչև 6-րդ դար ազդված են մեծ մասամբ հունա-հռոմեական արվեստեն. իսկ անկե ասդին, ինչպես նաև հնագույն ժամանակներ, ավելի մեծ կապակցություններ ունին ասորա-քաղդեական և սասանական արվեստներու հետ։ Ինչ կվերաբերի հնդկական ավանդություններուն, ըստ բավականի ճիշտ նկատողություն է հայ արվեստը բաղադրող տարերքներու նկատմամբ։ Բայց Հնդկաստանեն Հայաստանի վրա ուղիղ ազդեցություն այնքան ալ հավանական չերևիր ինծի։

Հնդկական արվեստի օրրանը նույն Ասորա-Քաղդեան է, ինչպես հայկականին։ Միևնույն կետեն բաժնվող երկու ազդեցությանց մեկը հասեր է մինչև Հնդկաստան, իսկ մյուսը՝ Հայաստան։ Ուստի զարմանալի չէ, որ հայոց և հնդկաց արվեստներուն մեջ մոտավոր ազգակցությունն կնշմարվի։

Թեև հայոց՝ Հնդկաստանի հետ առևտրական հարաբերության մեջ ըլլաը պատմական և իրական ապացույցներով ալ հայտնի եղած է, սակայն շատ հին ժամանակներե սկսյալ հայոց արվեստին մեջ կնշմարվին հնդկականը հիշեցնող գծեր, որոնց արմատը Ասորա-Քաղդեայի մեջ էր. այս ազդեցությունը ավելի ուղիղ ճամբով կարող էր Ասորեստանեն և Պարսկաստանեն փոխադրվիլ Հայաստան Արշակունիներու և Պարթևներու միջոցավ բնիկ երկրեն, քան թե հեռավոր Հնդկաստանեն։ Արդեն Արշակունիներու և Պարթևներու օրով Հայաստանի մեջ կատարելության հասած արվեստ մը կա անկախ հունա-հռոմեականեն, որուն հարազատ շառավիղներեն են 4-րդ, 5-րդ դարերու հայկական հիշատակարանները, որոնց վրա դեռ նոր ուշադրություն սլիտի դարձնեն գիտնական արվեստագետները:

Հին հունա-հռոմեական արվեստի հանկարծական և վաղանցիկ նշույլներ երևցեր են հայոց 10-11-րդ դարերու ճարտարապետության մեջ: Թե ինչու հունա-հռոմեական