Էջ:The Architecture, Tom 1.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բ
ԴԱՐԱՇՐՋԱՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ[1]
4-րդ դար

Հաճախ անսյուն. սյուներ եղած ժամանակ՝ կողմնակի թևերը՝ կամարակապ, միջինը՝ փայտածածկ. աղեղներ և կամարներ՝ պայտտձև. որմնասյուները քառակուսի դրսեն և ներսեն, պատուհաններ հաճախ չկան կամ եթե կան, շատ քիչ թվով, բայց խոշոր։ Դրսի կողմեն՝ portique, corniclie-ներ՝ պճղակավոր. երբեմն ատամնաշարով corniche: Պատի քարերը՝ խոշոր, պատերը՝ հաստ մինչև 125 սնտմ. զարդարանքներ չեմ տեսած. moulure-ներ՝ տափակ գծավոր միայն. ընդհանրապես պատուհաններն առանց պսակի և շրջանակի, արևելյան կողմեն սենյակներ չունին, եթե ունին, մեկ կողմի վրա վերջին ավելցված: Յոթեն մինչև ինը աստիճաններ. հատակը՝ վերին աստիճանի հավասար: Abside-ներ չունին կամ հետո են շինված, գմբեթներ բնավ չկան:

5-րդ դար

Նեղ ու երկայն հատակագիծ, բայց քիչ ավելի լայն, քան 4-րդ դարը: Պատուհաններ՝ քիչ, աղեղներ և կամարներ պայտաձև, երեք կամ չորս սյուներով թևերու բաժանված, երբեմն միջին թևն ալ քարե կամարով ծածկված կամ, հաճախ փայտածածկ. ներքին սյուներ քառակուսի կամ խաչաձև հատակագծով. սյուներու գլուխներ՝ պարզ պսակով վերջացած, խարիսխներ՝ քանդակազարդված երբեմն, moulere-ներ՝ հարթ մակարդակի վրա շինված, կան, որ abside-ներ չեն ունեցեր, եթե ունեցեր են, ուշ ժամանակ ավելցած են. պատուհաններ լայն և խոշոր, երբեմն շրջանակավոր moulure-ներով. դռներ ճոխ քանդակազարդ շրջանակներով և որմնասյուներով (կլոր). corniche-ներ՝ պճղակավոր և ատամնաշարերով, արտաքուստ portique. portique անջատ սյուներ և որմնասյուներ՝ քառակուսի և խաչաձև հատակագծով, գմբեթներ չունին. եղածներն ալ շատ նախնական ձևով շինված։ Արևելյան կողմեն երբեմն ունին դուրս ընկած թևեր, երկարությամբ դեպի հյուսիս և հարավ ցցված. այս թևերուն վրա երբեմն abside-ներ: Portique-ի աակ կան կլոր որմնասյուներ, ճոխ քանդակազարդ խոյակ ու խարիսխներով. կան քառակուսի abside-ի օրինակներ, պատուհաններու պսակները բոլորված մինչև պատուհանի հատակը և հետո հորիզոնական շեղված։ Արձանագրություններ կամ չկան և կամ հունարեն կամ ասորերեն գրված են։ Քանդակագործություններ ավելի կատարելագործված են, քան հետագային trompe, բավականին հաջող են մարդոց պատկերներ. trompe-ի նախնական սաղմերը գմբեթներու տակ և գմբեթները վերին աստիճանի նախնական։ Կան չորս անկյունի վրա չորս սենյակներով օրինակներ։ Այս դարու վերջին սկսեր են երևնալ կիսաբոլոր թևերով խաչաձև հատակագծով եկեղեցիներ՝ արտաքուստ ուղղանկյուն պատերու մեջ ամփոփված, չորս անկյուններու վրա չորս հավասարաչափ քառակուսի սենյակներ, դռներ և պատուհաններ՝ խոշոր, պատերու թանձրությունը մինչև 120 սանտիմ. աղեղներ և կամարներ՝ պայտաձև, սյուներու և որմնասյուներու գլուխներ՝ acanthe-ի տերևներով քանդակազարդ, երկու ձևերուն մեջ ալ դռներու վրա fronton և սյունազարդ շրջանակ, corniche-ներ, սլճղակավոր և ատամնաշար. պատերու քարերը խիստ խոշոր և երկարությամբ դրված, խաչաձև եկեղեցիներ կան հինգ գմբեթով, կենտրոնական և անկյուններուն վրա։ Սկզբնավորություն խաչաձև տանիքի։ Խարիսխներու moulure-ներուն մեջ cable moulure-ներ, փորձեր՝ պարզ մանվածոներու, հաջող և ճոխ օրինակներ ալ տեսնված են գերեզմանաքարերու վրա։


6-րդ դար

Քիչ տարբերություն հիներեն, միայն հատակագծերը ավելի լայնացած են համեմատելով երկայնության. կան և հսկա մեծությամբ հատակագծեր, corniche-ներ մոտավորապես նման են նախորդ դարերու, նույնպես սյուներ և խոյակներ, abside-ներ դուրս հանված արևելյան կողմեն, corniche-ներ բավական շքեղ պճղակավոր և ատամնաշար. պատուհաններ խոշոր քան նախկին դարերը, և բարձր դրված, ինչպես նախկին դարերը, խաչաձևերու մեջ կան հինգ գմբեթի ծածկեր։ Այս դարուն կերևի ընդհանրապես փորձեր խաչաձև տանիքի. առաջ են գալիս spiral խոյակներ. սյուներու բուները torse քանդակված։

7-րդ դար

Երկար հատակագիծ, հաճախ արևելյան կողմեն դուրս ցցված abside-ներ. abside-ներու երկու կողմին վրա քառակուսի հավասարաչափ սենյակներ, լայն և խոշոր պատուհաններ, կատարելագործված գմբեթներ, ճոխ trompe-ներով, ներքին անջատ սյուներ, խաչաձև հատակագիծ, գմբեթննրու մեջ շառավիղաձև nervure relief զարդեր, հաճախ խաչաձև տանիք, ճոխ զարդաքանդակներ corniche-ներու և պատուհաններու շուրջը, նույնպես դռները սյունազարդ, աղեղակապ. pas relief-ներով զարդարված աղեղներ, թեթև fer à cheval, բայց կատարներով թեթև brise. ընդհանրացած է corniche-ներուն մեջ մանվածո քանդակ, նուռ և խաղող բոլոր արտաքին որմնասյանց աղեղներու մեջ, նաև պատուհաններու շուրջը. պատուհաններ զգալի չափով լայն և բարձր, գմբեթներ՝ անկյունավոր,8-10 մինչև 16 կողմերով։

Այս դարու մեջ կան 6-8 abside, ներքուստ և դրսեն անկյունավոր եկեղեցիներ, -niche-եր սկսեր են երևալ, բոլորակ պատուհաններ սկսեր են ընդհանրանալ, կան խաչաձև պատուհաններ, հասարակության մտնելու համար ցած, փոքր դռներ [հատակագծի] խաչաձևը կշարունակվի, corniche-ներու տեսակները բազմացած, նաև պատուհաններու շրջանակները բազմատեսակ

  1. Մինչև այժմ անտիպ մնացած այս աշխատությունը տպագրում ենք իբրև նախորդի ամփոփում: ԿԱԶՄՈՂ