Էջ:The Architecture, Tom 1.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ եղող քրիստոնեության համար. ընդունել այնպիսի հատակագծային ձև մը, որ ոչ միայն ծիսական բազմակողմանի պահանջներու հատուկ հարամասունքներով զարգացած է, այլ ճարտարապետական տեսակետով ալ նախնականութենե շատ հեռու, քրիստոնեական ճարտարապետության հատուկ մշակումով կատարելագործված ձև մը ունի։ Ստույգ է, որ քրիստոնեության ամենամեծ խորհրդանշանը խաչն էր, սակայն երբեք չէր կարող 4-րդ դարուն առաջին քրիսաոնեական եկեղեցվո հատակագիծը խաչի ձևով դրվիլ, ոչ մեկ ճարտարապետ կամ եկեղեցական չէր կարող մտածել այդ մասին քրիստոնեության սկզբին անմիջապես։ Այդ ձևն իր մեջ ոչ միայն զարգացում, այլև ճոխություն իսկ կպարունակե, որ աստիճանաբար զարգացումով միայն կարելի է հասնել այդ վիճակին։ Ոչ միայն Հայաստանի մեջ, այլև բոլոր ուրիշ քրիստոնյա ազգերու մեջ իսկ, դեռ մինչև -րդ դարու կեսերը եկեղեցական հատակագծային ոչ միայն բարդ ձևեր չկային, այլև որոշ ձև ալ չկար։ Քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվելեն հետո Կոստանդիանոսի շինած եկեղեցին 4-րդ դարուն՝ basilique ձև ուներ, այսինքն՝ նեղ ու երկար քառակուսի մը, ներքուստ երեք թևերու բաժանված երկու կարգ սյունաշարերով։ Ահավասիկ քրիստոնեական հատակագծային անդրանիկ ձևը, որ միահամուռ կերպով ընդունած են բոլոր քննադատ գիտնականները։

Ուրեմն պետք է Էջմիածնի զարգացած հատակագծեն ավելի պարզ և նախնական ձև մը գտնել, որ նաև համապատասխան լինի հայոց նորածին քրիստոնեության կրոնական պահանջներու և ծիսակաատրությանց նախնականության։

Մասնագիտական մանրակրկիտ հետազոտություններն անհերքելի կերպով ապացուցեր են, որ մինչև 4-րդ դարու սկիզբը, այսինքն՝ քրիստոնեության պետական կրոն լինելը, ոչ մեկ երկրի մեջ հիմնավորապես կառուցված եկեղեցի գրեթե չէ շինվեր, բացի այս, պատմական բազմաթիվ վկայություններ ալ կան, որ մինչև այդ ժամանակները քրիսաոնեից եկեղեցիները հաճախ տուներու մեծ սենյակներն են եղեր, թեև պատմագրաց մեջ ընդհանրապես կպատաեննք եկեղեցվո հիշատակության այս կամ այն քաղաքի ու երկրի անունով մինչև 4-րդ դարու առաջին քառորդը, այն ալ շատ անգամ քրիստոնյա համայնքի փոխաբերական իմաստով պետք է հասկնաքլ: Մինչև այս ժամանակ ալ ծիսակատարություններ այնքան պարզ էին, որ իսկապես տան մը մեջ մեծ սրահ մ’ալ բավականություն կարող էր տալ նախնական քրիստոնեական ծիսակատարության պահանջներուն։ Երկու խոսքով կարելի է բացատրել նախնական ծիսակատարության սահմանը։

Քրիտոնյաները կհավաքվեին իրենց աղոթատան քեջ, ուր կկարդացվեին ս. Գրքեն հատվածներ, կլսեին քարոզ իրենց եպիսկոպոսին կամ քահանային կողմանե. պատարագի արարողությունը միանգամայն պարզ էր. այնպես որ ավելի ընտանեկան բնույթ կկրեր, քան ծիսական ակնածելի պաշտամունքի: Բացի այս, ամեն տեղ և ամեն երկիր իր առանձին ձեն ձևն ու կանոնն էր ստեղծեր: Ըստ երևույթին, առաջին անգամ Բարսեղ Կեսարացին (329-379) է, որ ընդհանուր կանոն