Էջ:The Architecture, Tom 1.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ մոտ նմանությունը Անիի Առաքելոց եկեղեցիի արևելյան ճակատի հետ և այս երկու եկեղեցիներու հատակագծի համանման հատկությունները, իսկույն զգալի եղավ Էջմիածնի տաճարին չորս պատերեն դուրս ցցված abside-ներու անպատշաճությունը և անհարազատությունը։ Այս համոզումս ավելի մեծ հաստատություն գտավ, երբ նկատեցի abside-ներու քարերուն՝ թե չափերով և թե որակով կողմնակի պատերու քարերեն ունեցած մեծ տարբերությունները։ Համոզվեցա նաև, որ նախնական ձևին վրա գաղափար կազմելու համար ստուգագույն և գրական ապացույցներ գտնելու ժամանակը դեռ չէր անցած, մանրամասն և լուրջ քննությունները կարող էին նոր լուսաբանություններ ընծայել մինչև այժմ մութ մնացած կետերուն։

Թեև ինքզինքս առաջինը կկարծեի այս հետաքրքրական երևույթը նշմարող, սակայն հետո տեսա, որ ինձմե շատ առաջ, Ստրչիգովսկիի ըսելով, Դյուրուա նկատեր և գծագրեր է մի պատկեր, իբրև հին ձև Էջմիածնի տաճարին արտաքին ճակատին, որն որ բավական տարբեր է այսօրվա ձևեն[1]։ Հայր Ալիշանի «Այրարատ»-ի երես 214, «Հին ձև կաթողիկէին Էջմիածնի» խորագրով 84-րդ պատկերը ընդօրինակված է Դյուրային գծած պատկերեն[2]։

Որչափ որ Ստրչիգովսկի[3] Դյուրուայի այդ պատկերը կամայական կգտնե և անոր կարծիքը կքննադատե, այնուամենայնիվ հանդեպ Դյուրուայի խելացի և իրական տեսությանց՝ Ստրչիգովսկիի քննադատությունը միանգամայն անտեղի կմնա, որովհետև, գուցե չէ տեսեր այն բոլոր մնացորդները, որոնք խոր հնություն կապացուցանեն և թե զուտ հռոմեական ոճի նկարագիրն ունեն, որոնց վրա հիմնվելով՝ Դյուրուան կազմեր է իր կարծիքներն ու շենքին հին պատկերը[4]։

Հայտնի է, որ Դյուրուա հատակագծի ուսումնասիրությունով չէ զբաղված, զինքը հետաքրքրեր են միայն façade-ի մանրամասնությունները, այդ պատճառով ալ նա միայն հին façade-ը վերակազմեր է, ընդունելով միևնույն ատեն, որ չորս կողմեն դուրս ընկած abside-ները ևս այնչափ հին են, որչափ տաճարի սկզբնական շինությունը[5]:

Պետք է խոստովանեմ, որ եթե ես նախապես Առաքելոց եկեղեցիի հետազոտությամբ զբաղված չլինէի, հազիվ թե ես ալ, բացի façade-են, հատակաձևին վրա ես այնքան լուրջ ուշադրություն դարձնեի, ինչ այժմ:

  1. Chardin-ը նույնպես Էջմիածնի յուր նկարի վրա ցույց է տվել փեքրիկ fronton-ներից մինը, որ մնացել է հետագա շինվածքի տակ, այն է՝ տաճարի հարավային կողմի արևմտյան ծայրում (Voyages da chevalier Chardin en Perse, հրատ. Lanlés, Atlas, pl. X). սակայն այստեղ սրանց նշանակությունը չի բացատրվում:
  2. Dubois de Montpéreux. Voyage anioar du Caucase, Paris, 1839, Atlas, ser. III, pl. VII, fig. 1.
  3. Strzygowski, Das Etschmiadzin-Evangeliar, Wien, 1891, եր. 3:
  4. Dubois de Montpéreux, հ. III, երես 371:
  5. Գ. Գ. Atlas, ser. III-VII, fig. 1.