Էջ:The Architecture, Tom 1.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թահմազ-թափիա ըսված սարի Սուֆրա-դաղ անվանված բլուրի կատարին շինված նախաքրիստոնեական բերդը: Այս բերդը ևս շինվել էր այն ժամանակաշրջանին, երբ շինվել են Կըռխդայիրմանի, Աղթամուրի և անոնց նման ամրոցները, որոնց մեջ կան որմնաշինության կանոններ և քարերի անկյունների և մասամբ եզերքների վրա պարզ երևում են բրոնզյա մուրճի հետքեր։ Այս բերդի պարիսպների շինության ժամանակ, թեև տակավին կրաշաղախ գոյություն չունի, այնուամենայնիվ պարիսպի մեծածավալ քարերը որոշ չափով քառակուսելու և քարերի նիստերին հորիզոնական ձև տալու ճիգը շատ սլարզ տեսնվում է։ Պատերի մեջ քարերի փոքր ի շատե հաջող շարվածքի պատճառավ է, որ մինչև այսօր մեզ հասել են բերդապարիսպների երկար մասեր և անկյուններ, առանց քանդվելու։ Այս երկրորդական շրջանի բերդերի պարիսպները եթե կիսաքանդ կամ լիովին քանդված են, պարզասլես մարդոց ձեոքով քանդված են քարերն օգտագործելու համար:

Բերդի գագաթը բավական ընդարձակ է Աղթամուրի բերդի նման, բայց առհասարակ դիտավորյալ կերպով ընդհանուր ավերման ենթարկված կկարծվի, այն ևս վերջին ժամանակներ: Միայն հարավ-արևմտյան անկյունն է, որ որոշ բարձրության վրա մնացել են մեծազանգված քարերով անշաղախ կառուցված պատերը: Բերդի հատակը և լանջերը թեև ավերածության բեկորներով ծածկված են, այնուամենայնիվ ամբողջ ամրոցն իր շրջապատ արտաքին պարիսպներով միասին վերակազմելու համար, հողի երեսը տակավին երևում են ներքին բաժանումների հիմեր։ Ոչ միայն սարը շրջապատող պարիսպների հիմերը, այլև գագաթից մինչև հատակ իջնող պատերի հիմերը ևս գոյություն ունին տեղի վրա։ Չափազանց հետաքրքրական է ընդհանուր հատակագիծն ունենալ այս բերդի: Եթե բարձրից թոչնահայաց դիտենք, պիտի տեսնենք, որ կատարելապես աստղաձև կազմված է այս բերդի հատակագիծը։ Գագաթն ունի անկանոն մի բոլորաձև տոհմապետական բնակարան և մի քանի շրջապատող հորիզոնական պարիսպներ: Իսկ գագաթի շրջապատումից սկսած են ուրիշ պարիսպներ, որոնք դեպի ցած մինչև ստորոտի պարիսպներն են իջնում, խաչաձևելով միջին պարիսպները։ Այս ձևը Հայաստանում շինված հին բերդերի մեջ նորություն չէ, ամենեն հնագույն Հաջի-Խալիլի բերդը, քիչ զանազանությամբ, նույնպես աստղաձև շինված է հորիզոնական և ուղղահայաց պատերով: Նույն ձևն ունի նաև Ադյամանի Վերին բերդի հատակագիծը։ Սակայն Թահմազ-թափիայի հին բերդի հատակագիծն ավելի մանրամասն պահված է տեղի վրա։

Դովրի.− Եղվարդից դեպի հյուսիս 5-6 կիլոմետր հեռավորության վրա է Դովրի գյուղը, ուր գյուղին կից կա բարձրություն՝ նախաքրիստոնեական ավերակով, որ ամենայն հավանականությամբ մի տոհմապետական կամ իշխանական դղյակ է եղած։

Այս հուշարձանի մեջ ամենից ուշագրավն է որմնաշինական արվեստը, որ ավելի մշակված կերևի քարերի սրբատաշությամբ, շարվածքի կարգով և հորիզոնական մաքուր տաշված ոչ միայն ճակատներով, այլև նիստերով։ Թեև նախորդների նման առանց կրաշաղախի է, սակայն որմնաշինության զարգացման տեսակետով մի երրորդ տեղ կբռնե համեմատելով նախկին երկու շրջանների նախնական շինվածքների հետ։

Տեղի դիրքին և շրջակայքին նայելով, այս ավերակը ոչ թե բերդի, այլ տոհմապետական դղյակի տպավորություն է թողնում՝ ուշ ժամանակի շինված, այսինքն կամ ուրարտական շրջանին կամ քրիստոնեական թվականի նախօրյակին։ Ինչպես երևում է, վերջին ժամանակներս գյուղացիք լիովին քանդել են դղյակը և մեծ մասամբ տաշված քարերը գործածել են իրենց պետքերի համար։ Գյուղի զանազան վայրերում գործադրված այս դղյակի քարերը շատ հեշտությամբ ճանաչվում են իրենց թե տաշվածքով և թե սև ու գորշ գույներով։

Դղյակի արտաքին շրջապարիսպը, որ հեռվից շենքը շրջապատելու համար շինված է, հազիվ թե տեղի վրա աստանդական մասեր են մնացել: Իսկ հատկապես դղյակի արտաքին պատերի ստորին մասերը գոյություն ունեին, ներքին բաժանումները գրեթե ծածկված են հողով և փլատակներով: Չենք կարող գիտնալ, թե քանի հարկանի էր այս դղյակը, սակայն, մասնակի պեղումներով հավանական է, որ սլարզվի գեթ ստորին հարկի հատակագիծը, Խզնավուզի նախաքրիստոնեական դղյակի հատակագծի նման, որ չափազանց ցանկալի է:

Միայն քարերի մեծության, գույների և սրբատաշ լինելու վրա հիմնված չէ, որ այս շենքը ենթադրում եմ ուրարտական կամ քիչ հետո շինված լինելը, այլ նաև այն առարկաների վրա, որոնք մեծ մասամբ դուրս եկած են դղյակի ավերակներից։ Գյուղացիներ բերին ինձ ցույց տալու ավերակներից դուրս եկած և անվնաս մնացած իրեղեններ, որոնք զարգացած արվեստագործությանը արդյունքներ էին: Մի գյուղացի մինչև այսօր իր տան մեջ գործածության մեջ եղող մի խեցեղեն աման էր բերած ինձ