Էջ:The Architecture, Tom 1.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց տալու, համար, որի վրայի ծաղկազարդումը և ապակու նման ջնարակումն ինձ հիացում պատճառեց։ Տարակույս չկա, որ այս գյուղում գտնված թե ծանծաղ և թե խոր ամանները, որոնք հիանալի կերպով ծաղկազարդված էին, մեր թվականության նախօրյակին կպատկանին:

Թալին.− Կյուլեկ-թափա կամ Քյուլեկ-թեփե.− Վերին Թալին գյուղի մեծ կաթուղիկեի հյուսիսային կողմը, մեկ կամ մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա, կա մի մեծ երկայնաձև լեռնանման բլուր, որուն գյուղացիներ անվանում են Կյուլեկ-թափա կամ Քյուլեկ֊թեփե: Այս լեռնանման բլուրի արևմտյան կողմը, որ ավելի բարձր է, կգտնվեր մի տոհմապետական ամրոց, շրջապաաված կիկլոպյան անշաղախ պարիսպներով: Բայց այս բարձրությունը միայն ընդհանուր բերդի և բերդաքաղաքի միջնաբերդն է կազմում, իսկ արևելյան մասը, որ ավելի երկար և լայնանիստ էր, շինված էր այնտեղ բերդը և բերդաքաղաքը։

Հայտնի չէ, թե նախաքրիստոնեական ո՞ր շրջանից ի վեր գոյություն ունեցել է այս բերդը և բերդաքաղաքը։ Պատմականորեն հայտնի է, որ 7-րդ դարուն Կամսարականների սեփականությունն էր այս շրջանները, նաև շատ կան այս կողմերում 5-րդ և 7-րդ դարու, չորս կողմից քանդակված պատվանդանավոր գերեզմանաքարեր, որոնք այժմ հավաքված և տեղական թանգարանի մեջ են ամփոփված։ Կասկած չկա, որ քրիստոնեական սկզբնական շրջանում Կամսարականների իշխանության ներքև էին այս տեղերը և բնակչության հոծ բազմություն կար, որոնք թողել են 5-րդ և 7-րդ դարու քանդակազարդ քառակուսի կոթողները: Բայց թե ե՞րբ տիրացան Կամսարականներ այս վայրերուն և ովքե՞ր էին այս ամրոցը և բերդաքաղաքը հիմնողներ, այդ հայտնի չէ, սակայն, ինչպես երևում է, Կամսարականներ իրենց ժամանակին չեն օգտվել ոչ բերդից և ոչ բերդաքաղաքից, ինչպես օգտվել են Տեկորի նախաքրիստոնեական բերդից, որը գտնվում էր Կամսարականների կառուցած մեծ եկեղեցիի հարավային կողմի բարձր բլուրի գագաթի վրա: Տեկորի բերդի մեջ պարզ երևում է, որ Կամսարականներ վերաշինել են նախնական բերդն իրենց բնակության համար, բայց Թալինի բերդում ապացույցներ միանգամայն կպակսին քրիստոնեական շրջանում բնակություններ լինելուն։

Բերդաքաղաքի բնակչության տների հիմերը տակավին գոյություն ունին տեղի վրա. բլուրի հարավային լանջի վրա շինել են քաղաքի տները, իսկ հյուսիսային լանջը գերեզմանատան էր հատկացված: Սարի հյուսիսային լանջի ստորոտների մոտ բազմաթիվ կրոմլեխներ կան, սակայն այս կրոմլեխները փոխանակ բոլորակ լինելու, ձվաձև են, անշուշտ ունին ժամանակագրական նշանակություն, որ պետք է անպայմանորեն ուսումնասիրել:

Բացի բարձրավանդակն անմիջապես շրջապատող պարիսպներից, մինչև հատակ շրջապատված էր նաև երկու կարգ կիկլոպյան անշաղախ պարիսպներով։ Թե տոհմատիրական ամրոցից և թե բերդաքաղաքից, անհամաչափ հեռավորության վրա, պատերը խաչաձև են գագաթից մինչև ստորոտ և այս պատերի հիմերը միայն մնացել են տեղում:

Փոքր Թալինից դեպի Սարդարապատ գնացող ճանապարհի վրա, Փոքր Թալինի բարձունքների ստորոտին, կարգով շարված են քառասունե ավելի մեծամեծ նախնադարյան դամբարաններ, որոնց մասին արդեն խոսել եմ հողադամբանների բաժնի մեջ։

Զեյվա.− Էջմիածնից դեպի հյուսիս-արևմուաք կգտնվին հայի և թուրքի Զեյվա անունով երկու գյուղեր: Ես պիտի գրեմ թուրքի Զեյվա ըսված գյուղի մասին, որ այցելել եմ իբրև հնագիտական նշանավոր վայ. այս վայրը հարուստ է նախնադարյան մնացորդներով։

Արմավիրի նման, մի բարձր բլուրի վրա է Զեյվայի հնագիտական վայրը։ Նախնադարում այս բլուրը, թերևս ամբողջովին, պաշտաման հատուկ մի տեղ էր, որու վրա շենքի հիմեր աստանդական թեև երևում են, սակայն համեմատելով վայրի ընդարձակության հետ,քիչ են հասարակաց բնակության հավանականություն ունեցող հետքեր։ Ուստի, ամենայն հավանականությամբ,