Էջ:The Architecture, Tom 1.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատին մեջ հյուսվող դժբախտ աղջիկը իզուր կաղաչե մորաքրոջը զինքը ազատել, մինչև որ քարերը կծածկեն ամբողջ մարմինը։ Վերջապես հուսահատ աղջկան անեծքով չար պառավը սև ագռավի մը կփոխվի և մինչև այսօր կղռղռա այն պատին մոտ, ուր աղջիկը հյուսված է։

Այս ավանդությունը մեր ժողովրդական բանաստեղծները ոտանավորի մը փոխած են, որ ավելորդ չեմ համարիր այստեղ դնել.

− Շարեցին, մորքուր, շարեցին
Մինչև ծնկներս քարեցին,
Ազատիր, մորքուր, ազատիր,
Մատաղ կյանքիս խընայիր:

− Թող շարեն, բալա ջան, թող շարեն,
Մինչև սրունքներդ թող քարեն,
Համբերիր, չարդ տանիմ, համբերիր,
Կազատվիս, հոգիս, սիրտդ պինդ պահիր:

− Շարեցին, մորքուր, շարեցին,
Մինչև սրունքներս քարեցին,
Մորքուր, ճար ունի՞ս, ճարդ տես,
Փրկե ինձ, թե աստված կըսիրես:

− Թող շարեն, բալա ջան, թող շարեն,
Մինչև կուրծքդ թող քարեն,
Ցավդ տանիմ, քիչ սպասիր,
Գնամ իշխանից բերեմ գիր:

− Շարեցին, մորքուր, շարեցին,
Մինչև կուրծքս ալ քարեցին.
Բաշխի՛ր մորս գերեզմանին,
Մի՛ կորցնիր կյանքս անգին:

− Թող շարեն, բալա ջան, թող շարեն,
Մինչև շլինքդ թող քարեն,
Իշխանը ձեռք քաշեց թղթին,
Նա անխիղճ չէ, կուզե որբին:

− Շարեցին, մորքուր, շարեցին,
Մինչև գլուխս ալ քարեցին,
Սիրտդ քար է, անխիղճ մորքուր,
Հոգիդ ընկնի գեհենի հուր:

− Անաստված, դու ինձ ծախեցիր,
Ջանս քարով թախմախեցիր,
Մորքուր, մխիթար չունենաս՝
Քեզ տեսնեմ՝ սև ագռավ դառնաս,
Բովանդակ երկիրը ման գաս,
Տեղ չի գտած՝ պարիսպիս վրա
Նստիս ղռղռաս...

Արդյոք դիպվածակա:ն է այս նույն ավանդության գտնվիլը իրարմե անհունապես հեռու երկու երկիրներու մեջ։ Անշուշտ ոչ։ Հարաբերությունը կամ հաղորդակցթյունը փոխադրեր է մեկտեղեն մյուսը։ Ամենայն հավականությամբ Հայաստանի անընդհատ գաղաթականություններու հոսանք չէ եղած, որ պահ մը մտածենք, թե Ռումանիայեն դեպի Հայաստան եկավ։

Barberot արդեն ժամանագրական շփոթություն մը կգտնի եկեղեցվո շինություն և ավանդության մեջ մատնանշված իշխանի նկատմանբ:

Եկեղեցին շինվեր է 1513-1521 թվին, Negru-Voda անուն իշխանի մը ձեռքով։ Այս իշխանն ապրած է 1250-ին, այսինքն եկեղեցվո շինութենեն 268 տարի առաջ: Ուրեմն նախքան եկեղեցվո շինությունը, ավանդությունը շատ կանուխեն գոյություն ունեցեր է Ռումանիայի մեջ, որ գլխավոր գիծ մըն է հայոց գաղթականության։ Վասպուրականի Սենեքերիմ թագավորի ժամանակակից Վասիլ Բ կայսրն է, ոչ հայերու մեծ գաղթականություն մը տարավ Մակեդոնիա, որուն մասին վերև տեսանք Ստեփաննոս Ասողիկի վկայությունը: Կարելի է, որ նույնիսկ այդ Վասպուրականի գաղթականության մեկ հատվածն էր, որ Վասիլ Բ գաղթեցուց, որոնց մեջ, անշուշտ, կգտնվին Հայաստանցի արժեշցիներեն ալ:

Արդյոք կապ չունի՞ այս ավանդությունը Հայաստանի Արժեշին հետ և Արճեշով ալ անոր շատ մոտիկ Աղթամար կղզվույն մեջ շինված ծովային պարիսպներուն հետ, որ, ըստ Թովմա Արծրունվո, գերմարդկային հրաշքներ էին ճարտարապետ Մանվելի ձեռքով իրագործված: Արդյոք Հայաստանի, մասնավորապես Վասպուրականի մեջ համբավ ու հռչակ ունեցող Մանվելը չէ՞ Ռումանիայի Արճեշի ավանդության պատմած Մանոլը: Ժամանակագրական դեպքերը և ավանդության պատմվածքի նմանությունները այնչափ համոզիչ են, որ ես կուզեմ հավատալ, թե վասպուրականցի հրաշագործ Մանվելն է քանի մը դար հետո Ռումանիայի ժողովուրդի բերնին մեջ Մանոլի փոխված: Այս մասին քննությունը հառաջ տանիլ և ավելի լուսաբանել կթողում մասնագետներուն:

Ալեքսանդրոպոլ, 1911, հուլիս


Բ
[ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՐՊԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԷՏԱՊՆԵՐԸ[1]

Մեր հին պատմագրական ակնարկներից հնարավոր է լինում ենթադրել, որ Հայաստանի մեջ հին ժամանակներից գոյություն ուներ հայ ժողովուրդը. ըստ նորագույն գիտական հետազոտությանց, հետագա դարերի ընթացքում Արևելքից և Արևմուտքից եկել խառնվել են ուրիշ ազգեր և ցեղեր տեղական բնիկ ժողովուրդի հետ, կազմելով մի նոր համայնք: Այդ պատմագրական անորոշ ակնարկներ և քննական ուսումնասիրություններ հաստատություն են գտնում որոշ փաստերով, որ դեռ նախաքրիստոնեական շրջանում Հայաստանում գոյություն ունեցել են կուլտուրական հաստատություններ և ճարտարապետական մեծամեծ

  1. Այս ավարտված աշխատությունը գրված է եղել հատկապես «Նյութեր պատմական հայ ճարտարապետության» համար: Վերնագիրը դրել ենք մենք: ԿԱԶՄՈՂ