Էջ:The Architecture, Tom 1.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման, ինչ որ ցանկալի չէր այնքան խնամքով և կատարյալ արվեստագիտությամբ շինված հսկա շենքի մը վրա փայտաշեն գմբեթ դնել, վասն զի դեռ քարե գմբեթ շինելու արվեստը Հայաստան մտած չերևիր նույն ժամանակ։

Կկարծեմ, որ արևմտյան կողմի սենյակներուն ալ դրսեն շինվելուն պատճառը դարձյալ շենքի նեղ լինելն է. ներսը այնչափ տեղ չկար նույն մեծությամբ սենյակներ երկու կողմին վրա շինելու համար, ինչպես նախնական Էջմիածինը, Հռիփսիմեի վանքը և ուրիշ նմաններ՝ առանց արևմտյան մուտքը խափանելու. ակամա ստիպված մի բացառություն կազմեր են Երերույքի մեջ։

Երերույքի արևելյան մասին վրա կատարված փոփոխություններու գրական փաստեր այստեղ առայժմ ներկայացնելու հնարավորություն չունիմ, ձեռքի տակ հարկ եղած լուսանկարներ և մանրամասն չափագրություններ չունենալուս համար[1], այնուամենայնիվ հետաքրքիր մասնագետներու աչքեն չեն վըիպիր հիշատակարանին վրա ներսեն և դրսեն շարված քարերու ոչ համանմանությունը, տարբեր արվեստագործությունները, շինվածանյութերու և գեղարվեստական ոճերու անհամեմատ զանազանությունները բաղդատմամբ նախնական շինության։ Իսկ արևմտյան կողմեն այնքան պարզ են տարբեր ժամանակաշրջաններու մեջ կատարված փոփոխություններ և հավելումներ, որ առանց արվեստագետ լինելու ալ հետաքրքրվողը կարող է տեսնել իր բոլոր մանրամասնություններով։

Հյուսիսային և հարավային ճակատներու սյունազարդ ծածկույթները (portique) շատ դժվար է հետնագույն հավելված համարիլ, սակայն սյուներու կամ որմնասյուներու դասավորության մեջ բռնազբոսիկ համաչափություններ և ճարտարապետական ոճերու զարգացման տեսակետով ժամանակագրական ստույգ փաստեր մեծ մասամբ կասկածելի կդարձնեն, որպիսին նկարագրեցի Տեկորի տաճարի արտաքին որմնասյուներու դասավորության վրա։ Բայց որ հարավային դռները զարդարող սյուներ, աղեղներ փոփոխություն կրած են շատ հին ժամանակ, անվիճելի է։

Նույնպես նաև արևմտյան կողմը, ամբողջ սյունազարդ ծածկույթը ժամանակակից են հարավային դռներու փոփոխության։ Այստեղ Տեկորի սյունազարդ ծածկույթի ապացույցներեն ավելի բնորոշ փաստեր կան, որ նախնական շենքի բուն պատին հետ կապ չունի սյունազարդ ծածկույթը և առանձին շինվելով՝ կպցված է շենքի ճակատին։

Երերույքի տաճարի ամբողջական հետազոտություն գրել այստեղ անկարելի է, նախ՝ անոր համար, որ անհամեմատ շատ նյութ կբովանդակե իր մեջ, քան Տեկորի տաճարը, երկրորդ՝ առաջադրված նպատակեն ալ մեզ կհեռացնե, ուստի առայժմ պիտի բավականանամ մի քանի փաստեր ևս առանձնագրելով, որոնք պիտի ապացուցանեն, թե Երերույքի փոխարկումը ավելի ուշ է կատարված, քան Տեկորի երկրորդ հավելումը։

Բոլոր moulure-ներ և ուրիշ զարդաքանդակներ Երերույքի տաճարին վրա, հին ոճեն դեպի նոր վերածնություն փոխանցման շրջան մը կներկայացնեն հայ ճարտարապետությտն զարգացման մեջ, կան այնպիսի détail-ներ, որոնք հայ ճարտարապետության մեջ 5-րդ դարուն բնավ գոյություն չունին, իոկ սկսած Երերույքեն շարունակված կգտնենք մինչև հայ ճարտարապետության անկումը՝ 1-17-րդ դար։

Արևելյան կողմեն կիսաբոլորակ խորանին (abside) պատեն ներս ամփոփվիլը 5-րդ դարու վերջին Էջմիածնի նախնական օրինակով կհաստատվի, բայց չէ կարելի հաստատել, որ Տեկորի մեջ սյունազարդ ծածկույթը և արևելյան թևերը ավելցված ժամանակ շինվեցավ նաև հյուսիսային կողմի արտաքին abside-ը սյունազարդ ծածկույթի տակ:

Զարդաքանդակները և ուրիշ ճարտարապետական moulure-ներ այլևս օտար են հռոմեական արվեստի ոճին, որուն մեծ ներգործությունը անուրանալի է հայ ճարտարապետության մեջ մինչև 5-րդ դարու վերջերը։ Այստեղ սկսած է ասորական և սասանական ներգործություն, որ տևած է մինչև արվեստի վերջնական անկումը։ Երերույքի տաճարին վրա բոլոր պսակներ (corniche), պատուհաններու շրջանակներ պարզ սասանական են, թեև ունին իրենց մեջ ատամնաշտրեր (denticule), որոնք կարող են հունական կամ հռոմեական համարվիլ, բայց եթե քննենք անոնց համաչափությունները և դասավորության եղանակը կտեսնենք, որ սասանական ոճին կպատկանին, որոնք երևեցան Պերսեպոլսի բեկորներուն մեջ։

Երերույքի մեջ գտնված մի խոյակ, որ սյունազարդ ծածկույթի արտաքին անջատ սյուներուն կվերաբերի, պարզ ցույց կուտա իր ասորա-քաղդեական հնագույն ոճը, որ սասանական արվեստի միջոցով փոխանցված է թե Հայաստանի և թե Միջագետքի ու Սիրիայի

  1. Խորին ցավով պիտի արձանագրեմ, որ, հակառակ բուռն ցանկություններուս, հնար չունեցա Երերույքի նման մի ամենակարևոր հիշատակարանի շուրջը մանրակրկիտ հետազոտություն կատարել այնպես, որպիսին կպահանջեր իմ ծրագիրս, նույնիսկ հնար չեղավ ձեռքի տակ ունենալ քանի մը լուսանկարներ, որոնց վրա գոնե նշանակելով իմ տեսություններս և ապացույցի կետերս, որով ավելի դյուրըմբռնելի դառնային բացատրություններս։ Կմնա ինձ՝ հետաքրքիր ընթերցողին հանձնարարել, որ անձամբ տեսնե ու ստուգե իսկական հիշատակարանին վրա։