Էջ:The Architecture, Tom 1.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավիթ համարվող բաժանումներ ևս չկան հայոց եկեղեցիներու մեջ մինչև 11-րդ դար։ Կարծեմ թե՝ այս սովորության ընդհատումեն հետո աոաջին երևույթներեն մեկը պետք է համարել Հոռոմոսի վանքի մեջ Հովհաննես Սմբատ թագավորի շինած գավիթը։ Թեև այս դարերեն սկսյալ շինված գավիթներն ալ, եթե ի սկզբան իբրև ապաշխարողաց կայան շինված էին, այնուամենայնիվ անոնք շուտով փոխեր են իրենց կոչումը և ծառայեր են իբրև տոհմային դամբարաններ։ Շինության կերպով ալ շատ կտարբերին իրենց հաստատուն և փակ շրջապատով և կանոնավոր ծածկերով. փոխանակ նախնական բացоթյաներու, գեղեցիկ կամարակապ սյունազարդ սրահներ են անոնք։ Միակ բացառություն այս գավիթներու հայոց մեջ ընդունված ոճին, Անիի ս. Գրիգոր Լուսավորիչ (Նախշլի) եկեղեցին է, որ բացօթյա սյունազարդ ծածկույթ (рortique) ունի արևմտյան կողմեն (նկ. 108, B), որն որ լիովին կհիշեցնե փոքր-ասիական, հունական և հունականի ազդեցության ենթարկված հայոց եկեղեցիները։

Տարօրինակ չէ Անիի Լուսավորիչ եկեղեցիի այս օտար հատկությունը. այնտեղ մենք կտեսնենք ուրիշ ապացույցներ ևս, որ մի ժամանակ այդ եկեղեցին սեփականություն դարձեր է այլադավան քրիստոնյա մի հասարակության։ Հայոց եկեղեցիներու մեջ բացարձակապես անընդունելի սովորության մը հակառակի մեռելներ թաղված են[1] խորանին առջև, որոնց մեկուն տապանաքարին վրա մինչև այսօր կմնա վրացերեն տառերով արձանագրություն։ Նաև ներսը և դուրսը նկարված պատկերներու վրա արձանագրություններ վրացերեն գրված են։ Այս բոլոր ստացական օտար հատկություններ շատ կհեռացնեն Անիի Լուսավորիչ եկեղեցին մշտնջենապես հայ լուսավորչականաց սեփականություն համարվելե։

Մրենի տաճարին տանիքի խաչաձևումը և գմբեթավորումը, անշուշտ, 7-րդ դարեն առաջ չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ եթե առաջ լիներ, պետք էր որ շուրջանակի սյունազարդ ծածկույթ ալ ունենար ժամանակի պահանջին համաձայն։ Բայց ինչպես տեսանք, 7-րդ դարուն բոլորովին վերջացած էր այդ սովորությունը հայոց մեջ։ Բացի այդ՝ գմբեթին և պսակներուն (corniche) ոճը միայն 7-րդ դարու հայոց արվեստին կպատկանին, որոնք այդ շրջանեն ոչ առաջ և ոչ ալ հետո այլևս գոյություն չունին հայ ճարտարապետության մեջ։ Բայց արդյոք ի սկզբանե, նախքան հավելումները գմբեթի և խաչաձև տանիքի կատարվիլը, սյունազարդ ունե՞ր, թե՞ ոչ, այդ հարցին չէ կարելի դրականորեն պատասխանել. կարող էր նախնականն ալ առանց արտաքին սյունազարդ ծածկույթի լինիլ ըստ մեհենական ոճի այլազան զարգացման։

Իբրև բացառիկ երևույթ նկատելի է Մրենի տաճարին վրա, արևելյան կողմեն կիսաբոլորակ խորանին դուրս շեշտվիլը։ Ինչպես կերևի, 7-րդ դարուն բոլոր խաչաձև եկեղեցիներու վրա, կիսաբոլորակներու (abside) դուրս շեշտվիլը ընդհանրացած նորաձևություն էր, թերևս այդ նորաձևությունն է, որ ազդեր է Մրենի տաճարին վրա[2], բայց որ չափ տևեր է այդ նորաձևությունը՝ հայտնի չէ, տևողությունը հասկնալ կարելի կլիներ, եթե մենք ունենայինք մինչև 10-րդ դար հաջորդաբար կանգնվող եկեղեցիներ. դժբախտաբար, 8-րդ և 9-րդ դարերուն հայոց մեջ միանգամայն դադար առած է գեղարվեստի մինչև 7-րդ դարու կեսին երևցող զորեղ հառաջադիմական շարժումը. անշուշտ, արաբական արշավանքի պատճառած տնտեսական քայքայումը և գերեվարությունները եղան պատճառ այս մեռելային անշարժության։ 10-րդ դարուն մոտիկ է, որ հանկարծական զարթնում կտեսնվի հայոց գեղարվեստական կյանքին մեջ. հայ ճարտարապետությունը կսկսի նոր վերածնությամբ մը երևալ. ոչ միայն զուտ ճարտարապետական և գեղարվեստական ոճեր, այլև եկեղեցիներու հատակագծային ձևերն ալ մասնավորապես արևելյան կողմերեն զգալի չափով կերպարանափոխված են:

Անշուշտ, դավանաբանական նորամուտ վարդապետության մը հետևանոք, հայոց եկեղեցիներու խորաններուն երկու կողմը եղող սենյակները, որոնք 7-րդ դարուն հավասարակողմ քառակուսի ձև ունեին, 10-րդ դարուն մեջ երկնցած և ուղղված են արևելքեն արևմուտք և անոնց արևելյան ծայրին վրա ավելցած

  1. Հայերը շատ խստիվ պահած են այս հնավանդ оրենքը եկեղեցիի հայրերու կողմանե հաստատված։ Հատկապես ուշադրությամբ փնտռած եմ բոլոր հին եկեղեցիներու մեջ և չեմ գտած մեռել թաղված անոնց մեջ. եթե կան ալ, անոնք հազիվ թե 17-րդ դարեն անդին անցնին։ Այս խիստ оրենքը ըսա ժողովոց պատմության՝ նախ ավանդված է ս. Սահակի կանոններով, հետո ալ Դվինի Բ. ժողովով 531 թվին։ Կանոնք սրբոյն Սահակայ. Յօդ. ԻԳ. «Եւ որպէս եղև անառակ սովորութիւն քահանայից և նոցին կանանցն որ զգերեզմանս առ եկեղեցիս առնել, ի տեղիսն սրբութեան ի սուրբ սեղանւոյն. առաջ մի իշխեսցին առնել, այլ ի ժողովրդանոցն հանգստարանս եղիցին և քահանայից հանգստարանք, զի սրբութեան տեղին պարկեշտութեամբ պատուեսցի»։
    Կանոն Դուինի Բ. ժողովի, Յօդ. 20. «Գերեզմանս յեկեղեցիս մի իշխեսցեն առնել, ապա թէ գտցի ոք արարեալ, յեկեղեցւոջն պատարագ մի ոք իշխեսցէ մատուցանել մինչև մաքրեսցին զտեղին»։
  2. Թալինի, Դվինի կաթուղիկներն ալ ազատ չեն կարող համարվիլ փոխարկման կասկածանքեն, որոնց վրա հետնագույն հավելված են հյուսիս և հարավ կողմերու կիսաբոլորակ խորանները, մանավանդ որ Թալինի հիմնարկության թվականն ալ հայտնի չէ արդեն. ինչ կվերաբերի հատակագծի ձևին, պարզ բաղդատություն մը բավական է հասկնալու ընդհանրացած հայ եկեղեցիներու ձևեն արևելյան կողմի օտարությունը։ Դվինի կաթուղիկեն թեև կվերագրվի Մեծն Վարդանի, սակայն ակնարկ կա պատմագրաց կողմանե, որ նա շինված է մեհյանի մը տեղին վրա՝ նույնիսկ մեհյանին քարերով։ (Տե՛ս Թովմա Արծրունի):