Էջ:The Architecture, Tom 1.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշատակության արժանի աշխատություն կարող է համարվել Ներսես Շինողի համար:

Պետք է խոստովանիմ սակայն, որ դատելով Ներսեսի՝ Զվարթնոցի մասին ունեցած ճաշակեն, Էջմիածնի վրա չեմ գտներ այնպիսի մի մնացորդ, որ Զվարթնոցը և կամ Ներսեսի ճաշակը հիշեցնե, թերևս գտնվին Ներսեսի ուրիշ երկասիրություններու վրա այս կասկածը փարատող նմուշներ, որոնք տակավին ինծի չէ հաջողված տեսնել։

Ներսես Շինողեն հետո Էջմիածնի տաճարին ճակատագիրը մթության մեջ է մինչև 17-րդ դար, ուստի մնացած մասերուն վրա եզրակացություններ հանելու համար դարձյալ պիտի դիմենք սակավաթիվ մնացորդ ճարտարապետական հատուկտորներու։

Abside-ներու հավելման ժամանակեն մնացած կա corniche մը (նկ. նկ. 137, 133, 9,9, նկ. 143), որով նորակառույց abside-ները պսակվելեն հետո, պատշաճության համար շրջապատեր են ամբողջ շենքը, և շարունակությունը արդեն կանգուն պատերու մեջ ագուցանելու համար, ինչպես կտեսնվի, նկ. 137, 10,10, abside-ներու corniche-ներուն[1] հավասար բարձրությամբ քանդեր են մեկ կարգ քար, և այդ քանդվածքին մեջ corniche-ները տեղավորելեն հետո, վրայի դատարկությունները լեցուցեր են մանր քարերով[2]: Ահա այս moulure-ները ունեցող corniche-ները գործածական են հայ ճարտարապետության մեջ մինչև 10-րդ դարը: Իբրև վերջին նմուշ կարելի է համարել Առաքելոց եկեղեցիի corniche-ները բավական մոտ նմանությամբ Էջմիածնի corniche-ներուն:

Հին եկեղեցիներու վրայի մոտավոր ձևերը կան Թալինի ս. Աստվածածնի և Տեկորի տաճարներու վրա, բայց ասոնց շինությանց հետ ժամանակակից լինելը կասկածելի է, որովհետև 7-րդ դարեն մեզ հասած corniche-ներու սովորական ընդհանրացած ձևերը պարզ ատամնաշարեր են՝ վերևից լարերով կամ ժապավեններով պսակված, որպիսիքն են Երերույքի, Մաստարայի, Թալինի և Մրենի եկեղեցիներու corniche-ները: Վերջապես, Էջմիածնի տաճարին մեջտեղեն շրջապատված corniche-ները 7-րդեն 10-րդ դարաշրջաններու գործ են, և թերևս ավելի մոտիկ 10-րդ դարին:

Գաղափարական perspective գծված 142 նկարը, որ, ըստ իմ ենթադրության, Էջմիածնի հին ձևն է, միջին corniche-ը չեմ դրած, որովհետև հայ ճարտարապետության ամբողջ տևողության շրջանին մեջ երբեք չէ ընդունված շենքին կես բարձրութենեն corniche-ով շրջապատելու ոճը, ինչպես տեսանք, Էջմիածնի մեջ ալ abside-ներու հավելման ժամանակ պատշաճության համար ակամա դրված են անոնք:

Հյուսիսային abside-ի պատուհանի պսակը, որ միաժամանակ abside-ի հետ շինված կերևի, դարձյալ հատուկ է 10-րդ դարեն առաջ եղած ձևերու, որովհետև, երբ 10-րդ դարեն սկսյալ հարթ երեսի վրա մանվածո քանդակազարդ շրջանակներու և պսակներու գործածությունները սկսվեցան, այլևս շատ ցանցառ կերպով

  1. Արժեր մանրամասն չափագրել և գծագրել այս corniche-ը, սակայն անհնար էր ինծի համար: Երանի թե նորոգության ժամանակ շենքին վրայեն խնամքով հանվեր և պահվեր:
  2. Միևնույն գործողությունը կատարված է Թալինի ս. Աստվածածին եկեղեցիի վրա (Մեսրոպ վարդապետ - Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ, պատկ. XXI, «Ազգ. Հանդես», դ. XVI), բայց այնտեղ բավականացած են միայն abside-ը պսակելով, առանց շարունակելու կողմնակի պատերուն վրա: