այն ատեն ճարտարապետներ մտածելով, հնարը գտեր են՝ եթե ոչ բոլորովին բոլորակ, գոնե բոլորակի մոտեցող 8-անկյան կամ 16-անկյան վերածելու: Ուստի մեծ մույթերու կտմարներու միացումեն գոյացած քառակուսի բացվածքին անկյունները շեղակի կտրեր են փոքրիկ կամարներ ձգելով, և այդ կամարիկները հաճախ միակտուր քարե են՝ մեջը փորված։ Բայց որովհետև այդ փոքրիկ կամարներով բոլորովին անկյունները չէին բթանար և հավասարակողմ ութանկյուն չէր կազմվեր, ուստի ուրիշ ութ կամարիկներ ևս ավելցուցեր են նախկիններուն կատարեն սկսած մինչև մեծ քառակուսիի միջին կետերուն վրա, ասով արդեն, դեռ խարիսխին վրա կատարելապես կկազմվեր կանոնավոր բութանկյուններով ութանկյուն թմբուկի մը պատվանդանը, և շատ հեշտ էր այլևս այս բթացած անկյուններուն վրայեն բոլորովին բոլորակ գոտի մը դարձնել և կազմել կոնաձև թմբուկ։
Բագարանի ս. Թեոդորոսի ճարտարապետը կետ առ կետ սույն կերպը իրագործած է։ Մեծ մույթերը իրարու միացնող կամարները կապելեն հետո, անկյուններու դատարկությունները լեցուցեր է դարձյալ քառակուսի կազմված պատի ձևով և կամարներու կատարին հավասար հասնելեն հետո կատարեր է վերոգրյալ գործողությունը, ուղղակի ուղղանկյուն քառանկյան ձևով կազմված պատվանդանի մը վրա, որն որ արտաքուստ կգոյանար կամարներուն վրա շարունակված պատերուն պատճառով։
Այս քառակուսի սլատվանդանն է, որ Տեկորի վրա կերևնա իբրև գմբեթ, իսկ ս. Թեոդորոսի վրա նվազ բարձրացված և վրան գմբեթը շարունակված է. բայց համեմատելով վերջին շրջաններու պատվանդաններուն հետ, դարձյալ բավական բարձր է, թեև ոչ Տեկորի չափ, բայց ամենաբարձր կտուրեն ավելի բարձր է քան մեկ մետր. մինչդեռ վերջին ոճերու համաձայն կտուրի կատարին հավասարությամբ պետք էր որ վերջանար, և գմբեթի թմբուկը սկսվեր։
Թեև գմբեթը ամբողջովին կործանված է, սակայն սխալ չէ եզրակացնել, որ թմբուկը ութանկյուն էր և վրան ծածկված կոնաձև, ինչպես մեր ժամանակը հասած եկեղեցիների կանգուն գմբեթները (Մրեն, Ալաման, Գայանե, և այլն):
Թմբուկի ութանկյուն լինելուն փաստը ոչ միայն հիշված եկեղեցիներն են, այլև բացատրված խարիսխի կազմությունը ութանկյան հնարավորություն կուտար հեշտությամբ իրագործելու համար, իսկ կոնաձև ծածկին իբրև վկա կներկայանան այնտեղ թափված կղմինդրներու կտորները, որոնց մեջ գմբեթի ծածկի հատուկ եղածներուն մեկ ծայրը խիստ նեղ է և, համեմատաբար, ստորին ծայրը՝ լայն։
Մրեն և Բագարան երկուքն ալ կղմինղրով ծածկված են, ձևով իրարու բոլորովին նման, սակայն ծավալով տարբեր. ասկեց կհետևի, որ հատկասլես պատվերով կշինվեին կղմինդրները՝ տրված չափերու համաձայն։ Բայց չեմ կարող վճռել, թե 7-րդ դարուն ամեն տեղ կղմինդր կգործածեին, թե՞ կղմինդրի գործածությունը Երասխաձորի և Այրարատի մեջ միայն ընդհանրացած էր, ուր հաճախ կտեսնվի անոր գործածությունը։
Չորս abside-ներուն կամարները ավելի ցած են, քան միջին մույթերը կապող կամարները, և այդ ցած կամարներեն վեր մինչև առաստաղ-կամարները պատուհաններ կան:
Կամարները թերևս շեշտված fer á chevale են, բայց Տեկորեն տարբեր մի հատկություն ևս ունի, որ կատարները ուղիղ բոլորակ չեն, այլ բեկյալ, այսինքն՝ երկու զանազան կեդրոններե ձգված աղեղներու միացումը, որ ուղիղ կիսաբոլորակի տալիք սահմանեն բարձր է:
Կամարներու այս հատկությունը, մասնավորապես կատարի բեկումը, շարունակված է հայոց մեջ մինչև հայ ճարտարապետության անկումը։ Ինծի հազիվ պատահեր է տեսնել plein de cintre կամարներ մինչև 13-րդ դարու շինությանց մեջ, անոնք միշտ arc-surbaissé եղած են, միայն 13-րդ դարուն արաբական ոճով պատվաստված շրջանին մեջ, տեղ-տեղ եկեղեցիի գավիթներու կամարներ կան բոլորովին plein de cintre , միայն մի տարբերությամբ, որ եթե կատարի բեկումով չեն բարձրացած կիսաբոլորակի տված սահմանեն վեր, retombé-ները որոշ չափով ուղղահայաց կերպով բարձր դրված են, որով աչքի երևույթի տեսակետով գրեթե նույն համեմատությունը կստացվի։ Եկեղեցիներու մեջ երբեմն կան փոքր կամարներ, օրինակ մեծ մույթերը կողմնակի որմնասյուներու կամ արտաքին պատերու միացնող կամարներ, որոնք arc-surbaissé կամ brisé չեն, սակայն շեշտված plein de cintre են, ինչպես Անիի մայր եկեղեցիի մեջ, Տեկորի մեջ, նաև ս. Թեոդորոսի մեջ arc-surbaissé կամ brisé ևս ինչպես plein de cintre-ի տված սահմանեն աղեղը վեր բարձրացնելու հատկությունը ունի, այնպես ալ որոշ չափով fer á chevale նույն հատկությունը ունի. տսկեց կհետևի, որ հայոց մեջ ամենևին ընդունված չէր ուղիղ կիսաբոլորակի մը տված կամարներու բարձրության համաչափությունը, այլ միշտ բարձր:
Abside-ներու գմբեթարթներուն շարվածքը Բագարանի մեջ մի տարբեր օրենքի հետևած է: Առհասարակ abside-ի սկիզբեն զուգահեռաբար դեպի խորը գնացող մասին վրա ուղիղ կամար կապելեն հետո, երբ կհասնի կիսաբոլորակի սահմանը, ուր պիտի սկսի գմբեթարթը, միջին կետին վրա կհաստատվի կիսաբոլորակ քար մը և անոր շուրջը շառավիղաձև interstice-ներով կտաշվին քարերը և կշարվին մինչև ետևի կիսաբոլորակ պատը։ Այստեղ նույն քարը փոխանակ կիսաբոլորակ դրվելու, դրված է գրեթե ամբողջ բոլորակ մեկ ծայրեն երկար ուղղանկյուն պոչով մը, և այդ պոչը տարված է դեպի դուրս և մտած է ուղիղ կամարներուն մեջ իբրև փականք. այս կերսլով կամարներու և գմբեթարթի մի կապ կհաստատվի, նաև խախտումե կապահովի գմբեթարթի իբրև փականք ծառայող նույն քարին բոլորակ մասն ալ:
Դռներու և պատուհաններու ձևն ու շինելակերպն իր դարուն հատուկ ոճն ունի, ոչ բոլորովին 5-րդ դարու օրինակներուն կնմանի և ոչ ալ հետնագույն ոճերուն:
Առհասարակ լայն և բարձր են հարավային և արևմտյան abside-ներու մեջտեղին վրա բացված գլխավոր մտից դռները, որոնք կամարակապին վրան moulure-ներով