Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսը 630 թվականին, լուսավորչաշեն փոքր վկայարանին տեղին վրա [նկ. նկ. 71, 203, 204]։

3. Եղվարդ գյուղի հյուսիս-արևելյան կողմին վրա, գյուղեն մոտ երեք վերստ հեռավորությամբ, Գրիգոր Մամիկոնյանը շիներ է մի ութանկյուն, արտաքուստ և ներքուստ ութ abside-ներով գեղեցիկ եկեղեցի՝ ս. Զորավոր անունով։ Գրիգոր Մամիկոնյան Հայաստանի կառավարիչն էր 661-682-ին։ Ամենայն հավանականությամբ այս եկեղեցին ալ շինված է այդ միջոցներուն [տես նկ. 67 և 69]:

4. Գրիգոր Մամիկոնյան Արուճի (այժմ Թալիշ) մեջ շինել տվեր է մի հոյակապ կաթուղիկե (ըստ Սամ. Անեցու Ժամանակագրության՝ 672 թվականին), իր պաշշտոնավարության միջոցին. մոտը շինված էր ապարանքը, որուն հսկայական ավերակը կմնա մինչև այսօր գիտական խուզարկության կարոտ [նկ. նկ. 64, 65]։

5. Թարգմանչաց վանք, շինողը անհայտ, կգտնվի Էջմիածնեն Օշական գնալու ճանապարհին ձախ կողմը, Էջմիածնեն քիչ հեռու. Հռիփսիմեի ձևն ու ոճը ունի. անկասկած է 7-րդ դարուն պատկանելը։

6. Ակոռիի եկեղեցին, այժմ ավեր, ըստ Հովհաննես կաթողիկոսի՝ պայծառապաճույճ շիներ է Անաստաս կաթողիկոս, սենեկապետ Ներսես Գ. Շինող կաթողիկոսի, իր կաթողիկոսության ժամանակ, 661-667 թվերին։

7. Նախնականի ս. Ստեփաննոս եկեղեցին, Կամսարականներու սեփականություն, կանգնված 7-րդ դարուն։

8. Բագարանի ս. Թեոդորոս անվանված եկեղեցին, շինողն է Բուդ Առավեղյան իշխանը՝ 624 թվականին, իր մահով կիսատ մնացեր է, և ամբողջացուցեր է կինը՝ Աննա Բուդ [նկ. նկ. 72-74]։

9. Մրենի հոյակապ եկեղեցին, Կամսարականներու սեփականություն, կանգնված է դարու կեսեն հետո, Հերակլի որդի Կոստանդի օրով (ըստ Սամ. Անեցվո՝ ՈԺԵ)։ Պատմական հիշատակությանը համաձայն, Մրենի մեջ կանգներ է նաև Դավիթ Սահառունին մի հոյակապ եկեղեցի, որուն տեղը հայտնի չէ այժմ [նկ. նկ. 70, 120, 121, 128 և 207]։

10. Թալինի մեծ կաթուղիկեն, դարձյալ Կամսարականներու սեփականություն։ Շինության թվականն անհայտ, սակայն թերևս ավելի կանուխ, քան Ներսեհ Կամսարականի ասոր մոտ շինած փոքր եկեղեցին։ Ավելի կանուխ շինելու ապացույց է իր շինության և զարդաքանդակներու ոճը, որը կհիշեցնե Զվարթնոցի և այլ փաստացի հայտնի ժամանակակից շինություններու ոճը [նկ. նկ. 84-88]։

11. Թալինի փոքր եկեղեցին, շինողն է, ըստ արձանագրության, Ներսեհ Պատրիկ իշխանը, որ հետո է, քան Գրիգոր Մամիկոնյան, այսինքն՝ 689 թվականին (ըստ Սամ. Անեցվո), պաշտոնավարել է երեք տարի [նկ. նկ. 79 և 80]։

12. Ղարավանք, Ներքին Թալինեն 3-4 վերստ հեռավորության վրա կա մի կիսավեր եկեղեցի, որ իր անունն ստացել է, անշուշտ, ամբողջովին սև քարերով շինված լինելուն պատճառով։ Մեծությամբ միջակ, բայց ճոխ, բոլոր հատկանիշներով 7-րդ դարու, վրան ունի 10-րդ դարու նվիրատվության արձանագրություններ։

13. Մաստարա գյուղի եկեղեցին, շինության բոլոր հատկանիշներով անվրեպ կպատկանի 7-րդ դարուն։ Բացի այս, վրան եղող արձանագրություններեն մեկուն մեջ հիշված անունները կպատկանեն 7-րդ դարուն (Ալիշան) [նկ. նկ. 75, 76]։

14. Ադյաման գյուղի մեծ եկեղեցին՝ Հռիփսիմեի վանքի նմանությամբ շինված, անպայման 7-րդ դարուն և ժամանակակից՝ Թալինի մեջ Ներսեհ Պատիկի շինել տված եկեղեցիին, որովհետև պատերու քարերուն վրա փորագրված քարտաշ վարպետներու միևնույն նշանները կգտնվին նաև մյուսին վրա, անկասկած, միևնույն վարպետները աշխատեր են երկու շենքերու վրա ալ։

15. Մահմուդջուղ գյուղի մեջ կիսավեր կանգուն եկեղիցին, ներքուստ խաչաձև. բոլոր հատկանիշներով 7-րդ դարուն հատուկ և ավելի հետաքրքրական մասերով բացառություն է ժամանակակից եկեղեցիներու մեջ։

16. Արթիկ գյուղի մեջ մի մեծ հոյակապ կաթուղիկե՝ համանման Թալինի, Թալիշի և այլ եկեղեցիներու, շինողն անհայտ, անվրեպ 7-րդ դարու գործ [նկ. 206]։

17. Արթիկ գյուղի մոտ Լմպատավանքը, նմանապես իր անվիճելի ոճով 7-րդ դարու գործ [նկ. նկ. 81, 82]:

18. Հառիճավանքի մեջ, Զաքարյաններու շինած այժմյան կանգուն եկեղեցվո հարավ-արևմտյան կողմի գավիթի պատին կից միջակ եկեղեցի՝ 7-րդ դարու շենք։

19. Օրթաքիլիսա գյուղի մեջ [Դուզքենդի շրջան], այժմ գլուղական եկեղեցի է, 10-րդ դարուն ավելցված է խորանին մոտ մի մատուռ ըստ ժամանակակից նորաձևության։

20. Մարմաշենի մոտ (այժմ Կանլիջա գյուղ), վահրամաշեն կաթուղիկեի հյուսիսային կողմի բարձունքին վրա, կիսավեր կանգուն, կա 7-րդ դարու խաչաձև եկեղեցվո մնաացորդ:

21. Շիրակավանի (Բաշ-շորագյալ) սմբատաշեն մեծ կաթուղիկեեն դեսլի արևելք, գյուղեն դուրս, բլուրի մը վրա շինված եկեղեցին, որից այժմ մնացած է միայն հյուսիսային պատը։

22. Մաջիտլու գյուղի եկեղեցին, բոլոր հատկանիշներով անվրեպ 7-րդ դարու գործ է, վրան կան մինչև 10-րդ դարու նվիրատվության արձանագրություններ։

23. Ալամանի (Անիի շրջակայք, այժմ Ալեմ գյուղ) Եղյուստր անունով մեկուն շինած եկեղեցին, ըստ արձանագրության՝ 637 թվականին [նկ. նկ. 78, 205]։

24. Ագարակ գյուղի եկեղեցին Տեկորի մոտ, անշուշտ, այս ևս եղեր է Կամսարականց սեփականություն, և հավանականություններ կան նույնիսկ 7-րդ դարեն ավելի կանուխ շինված լինելուն։

25. Զարնջա գյուղի այժմյան գյուղական եկեղեցին։

26. Կարանլուխ գյուղի (Բաշ-Ապարանի մոտ) հյուսիսային կողմը, բարձունքին վրա, անտառի մոտ, միջակ մեծությամբ մի եկեղեցի, որ հավանականություններ ցույց կուտա նույնիսկ 7-րդ դարու սկիզբներին շինված լինելուն։