Էջ:The Architecture, Tom 1.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դուրս՝ պարեգոտին ստորին քղանցքը երևան հանելով։ Կուրծքեն վար ալ միայն մեկ տեղ կոճկված ունի, մյուս տեղերը թողված են ազատ, որպեսզի երևա վիզեն կախված խաչը և նմանապես կարմիր գույնով մինչև ոտքերը հասնող պարեգոտը: Առանց կուրծքը կախված խաչին անկարելի պիտի ըլլար այս քրիստոնյա թագավորը զանազանել մահմեդական վեհապետե մը։

Քանդակագործը, իր ճարտարությամբ ճարտարապետին հսկա գաղափարը պճնազարդելու համար, անխնա թափեր է այնտեղ գեղեցկատեսիլ քանդակներու մի ճոխ այլազանություն:

Եկեղեցիին արտաքին պատը դրսի կողմեն շրջապատող երեսուն և վեց կամարները զարդարեր է ոլորուն ցողուններով, որոնց վրա քնքույշ կոթերով միացած են արևելյան ոճով վարդաձև ծաղիկներ, և համաչափորեն շարված ցողունի ճկումներեն հաջորդաբար գոյացող արձակ տեղերուն վրա:

Սույն կամարները կրող խոյակները քանդակեր է հոնիական ըսված խոյակներու նման. որոնց վրա կարծես, ցույց տալ ուզեր է խոյողի ծագման նախնական վիճակեն սկսյալ մինչև կատարյալ վայելչության հասնելուն բոլոր աստիճանական զարգացումները:

Մերթ քանդակեր է խոյակին ճակատը կարգավ, երեքեն մինչև կեդրոնն աստիճանաբար փոքրացող մեջ-մեջի շրջանակներով, մերթ այդ բոլորակները իրարու միացուցեր է արտաքին շրջագծի շարունակությունը մեկեն մյուսին անցնելով: Մի տեղ այդ բոլորակները, փոխանակ կլոր շրջանակի՝ աստիճանաբար դեպի կեդրոն հավաքող ոլորակներու, փոխեր է, որոնք կապված են իրարու արտաքին շրջագծով, ուրիշ տեղ մը կամաց-կամաց սկսեր է իսկական խոյուղի (volute) ձև տալ՝ խոյական երկու եզերքին վրա դնելու երկու ոլորակներ, որոնց արտաքին շրջագծերը վերի կողմեն ուղիղ գծով կմիանան իրարու, երկու ոլորակներու մեջտեղ ալ քանդակեր է կամ ձվիկներ և կամ փոքր գնդիկներու շարք մը: Վերջապես հասեր է տեղ մը, որ թե խոյողը և թե հոնիական խոյողավոր խոյակի ընդհանուր ձևը վայելչության վերին աստիճանը գտած են: Այլևս պարզ ոլորակները փոխվեր են ոլորուն և կեդրոնական մասը դեպի դուրս քաշված մագաղաթի մը, և գլանակի ձևով խոյակի երկու կողերուն վրա հաստատված առջևի կողմեն միայն ցույց տալով ոլորուն ճակատները: Ինչ որ ավելի գրավիչ է և անծանոթ հունական արվեստին, գլանիկներուն մեջքին վրա վայելչորեն փաթաթվող արջմագիլի նրբաքանդակ տերևներն են, որոնք, կարծեք, կուսական քնքույշ ձեռքեր ըլլային գլանիկները տեղին վրա պինդ բռնելու համար:

Կամարներ վեր գտնվող, նույնպես թվով երեսունևվեց հատ բոլորակ պատուհաններու լայն շրջանակները քանդակելու մեջ ցույց տվեր է արվեստագետն իր զարդագիտության ճյուղին մեջ ունեցած մեծ հմտությունը: Յուրաքանչյուր շրջանակ քանդակված է առանձին տեսակ, իսկ երբեմն շրջանակներ՝