Էջ:The Architecture, Tom 1.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկե ավելի տեսակներով։ Ոմանց շուրջ հյուսեր է ժապավինյա մանվածներու պարզ և կամ ճոխ պսակներ, ոմանց վրա մանվածներու մեջ պատշաճեցուցեր է այս այն կողմ ներդաշնականորեն գալարվող տերևներ։ Կան տեսակներ, որոնց մեջեն ի բաց վանելով մանվածոները, մերթ զիրար գրկող և մերթ իրարմե համաչափորեն հեռացող ցողուններու և տերևներու սիրուն խառնուրդ մը ձևացուցեր է։ Քանի մը օրինակներու վրա ալ քանդակեր է զանազան վայրի տերևներու հետ խառնված երկրաչափական ձևեր. պատշաճ համաչափությամբ դասավորված։

Իբր գլուխ-գործոց, այս շենքին մեջ քանդակագործը անհամեմատ ճարտարություն ցույց տվեր է եկեղեցիի երեք դռներու բարավորներուն և անոնց վրա կարկառվող քիվերու փորագրության մեջ։

Արևմտյան դուռը, որ ամենեն ճոխագույնն է, բեկորներն ամբողջովին գտնված են, սակայն, դժբախտաբար, հազիվ մեկ երկու կտորները կարելի եղած է փոխադրել թանգարան, տեղի և ծախքի չգոյության պատճառավ. մնացածները կմնան պեղման տեղին վրա, մեկ կողմեն բնության, մյուս կողմեն Անին այցելող կարգ մը մարդոց վայրենի քմահաճույքին հանձնված, որոնց համար ոչ մի սրբություն չկա և միշտ հաճույք կզգան քանդելով, փշրելով և ապականելով։

Այս գեղեցիկ դուռը ունի շրջանակի բարավոր մը, վրան լայն տերևազարդ ճակատ մը և անկե վեր՝ հառաջակարկառ քիվ մը։

Քիվը կներկայացնե ճարտարապետական ուղիղ գծերու հետ խառնված երեք քանդակազարդ լայն ու նեղ ճակատներ։ Այդ ճակատներեն մեկուն մեջ, որ ամենեն լայնն է, քանդակված են կարգավ քառակուսի խոր փոսիկներ, որոնց անկյուններեն կառաջանան նուրբ դարձվածքով տերևներ և կմոտենան իրարու մեջտեղեն խաչաձև գիծ մը ձևացնելով։

Երկրորդ ճակատին վրա, որ ավելի նեղ է, քանդակված են կարգավ փոքրիկ բոլորակի շրջանակներ և յուրաքանչյուր շրջանակի մեջ փոքրիկ վարդեր ու ծաղիկներ։ Այստեղ պետք է տեսնել քանդակագործին զարգացած ճաշակին հետ անոր համառ համբերությունը և արտակարգ սերը դեպի յուր գործը։ Շրջանակներու տրամագիծը հազիվ կհասնի չորս սանտիմետրի. այդ փոքրության մեջ նա աշխատեր է ցույց տալ ծաղիկներու թերթիկներուն ամենեն բարակ երակներն իսկ. տեղ-տեղ փորվածները այնքան նուրբ և ճաշակավոր են, որ հազիվ թե ճարտար գծող մը այնքան կարենար շինել թուղթի վրա, ինչ որ այստեղ շիներ է քանդակագործը ավազոտ հրաբխային քարի վրա։ Բարավորին վրա շուրջանակի քանդակված են ուռուցիկ ձվաձևներ, որոնց ծայրերուն նեղնալեն առաջ եկած դատարկությունները կլեցնեն տերևազարդ մանրիկ քանդակներ։ Բախտի բերմամբ, բոլորովին անաղարտ մնացած է այս մասը հողին տակ՝ օր մը մեր ալ հիացման արժանանալու համար։ Մարմարիոնի վրա միայն կարելի է տեսնել այսչափ մաքրություն, երբ վարժ արհեստավորի ձեռքե ելած է։

Մյուս երկու դռներն ալ, որոնք համեմատաբար ավելի պարզ են, միևնույն արվեստագետի չքնաղ տաղանդին դրոշմը կկրեն։

Դժվար կըլլա առայժմ այստեղ ներկայացնել այն բոլորը, որոնք պերճախոս վկաներ են մեր անկեղծ