Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմը, արհեստական մի բլրի գագաթին և այնքան ավերված է, որ եկեղեցի լինելը հազիվ հայտնի է իր արևելյան խորանի պահված լինելու պատճառով։

Գյուղի մեջ մի բավական մեծ եկեղեցի կա, որու շինությունը Սմբատ Ա-ին է վերագրվում, սակայն այդ ապացուցանող արձանագրություն չկա վրան:

Ճարտարապետական տեսակետով այդ եկեղեցին ուշագրավ մի կազմություն ունի, որ ցույց է տալիս երրորդ վերածնության (10-րդ դար) նախօրյակի խարխափումը և որը ոչ 7-րդ դարու վերջին վերածնությունն է հիշեցնում և ոչ էլ նոր կազմվելիք 10-րդ դարի երրորդ վերածնությանն է նման, այլ մի նոր խառնուրդ հին ու նոր ոճերով և փոխառություններով։ Այստեղ էլ պարզ է, որ Հայաստանի արվեստագետները միշտ Արևելքի մեջ են փնտրել իրենց արվեստի զարգացման տարրերը, անկախ տեղական ստեղծագործություններից։ Այս եկեղեցին ունեցել է վերնատուն, որու դուռը արևմտյան կողմն է, վեր բարձրանալու սանդուխքը մինչև այժմ մնում է։

Գեղարվեստական մեծ արժեք ունին հյուսիսային կողմի պատուհանների քանդակազարդ շրջանակները, արևելյան ճակատի նիշերի գլխին եղած գեղեցիկ քանդակագործությունները, իսկ հարավային ճակատի վրա կան քանդակազարդ շրջանակներով պատուհաններ, քանդակազարդ նիշեր և ուրիշ գեղեցիկ քանդակագործություններ։

Այս եկեղեցիի գմբեթն ընկած է, իսկ մյուս մասերը հաստատուն են։ Այս եկեղեցին ավերակ դառնալու համար պատմում են, որ ռուսաց պատերազմի ժամանակ լեզգի զորքերը ապաստանած էին այս եկեղեցիի մեջ և չեն ուզեցել դուրս գալ, ուստի ռուսները ռմբակոծել են, և այն ժամանակ ընկել է գմբեթը։

19. Մարմաշեն

Լենինականի (նախկին Ալեքսանդրոպոլ) հյուսիս-արևմտյան կողմը, 7-8 կիլոմետր հեռավորության վրա, Արփաչայի ձորի մեջ կգտնվի Ղանլիջա գյուղը, որու պատմական անունն էր Մարմաշեն։ Թերևս այս գյուղն իր անունը ստացել էր շուրջը շինված կրոնական հաստատություններից։ Վերջապես, տակավին պարզված չէ, թե ինչ է նշանակում «մարմաշեն» բառը և ում պետք է վերագրել՝ գյուղի՞ն, թե՞ վանքին։ Նախքան ձորը՝ քրիստոնեական հիշատակարանների մոտ իջնելը, ճանապարհի ձախ կողմը կգտնվին հին ուրարտական շրջանի պատերի, բերդերի և այլ շենքերի մնացորդներ։ Ուշագրավ է այստեղ, ձորեզրին, հինգ տող բևեռագիր արձանագրությունը, որ փորագրված է մի մեծ ժայռի վրա. արձանագրության վայրը պատված է ուրիշ ժայռերով՝ թերևս արձանագրությունը ապահովելու համար, որով ձևացած է մի սենյականման բաժանում, ուր մտնելու համար միայն փոքր դռնանման մի անցք է ունեցել։ Ներկայումս շրջապատող մեծ ժայռերը չկան, միայն արձանագրությունն է մնում, որովհետև բնական հաստատուն ժայռի վրա է: Դեպի արևմուտք, մի քանի քայլ հեռավորության վրա, դարձյալ ժայռի երեսին, փորագրված են հեթանոսական խորհրդանշան փոսիկներ։ Բևեռագրի տեղից ճանապարհը շարունակելով՝ կհանդիպենք մի ավերակ բերդի, որուն ավանդաբար Վահրամաշեն են ասում. իսկական շենքի կրաշաղախով կազմությունը և շինության համար գործածված հրաբխային տուֆ քարերը ապացույց են, որ քրիստոնեական շրջանի շինություն է և, հավանորեն, Բագրատունի շրջանի Վահրամ Պահլավունիի սեփական ամրոցը, քանի որ ձորի փառավոր եկեղեցին ևս ինքը շինած է և հարավային կողմի մեծ արձանագրության մեջ նույն տեղը տոհմային գերեզման է անվանվում։ Բայց կասկած չկա, որ Վահրամ Պահլավունին ոչ թե ինքն է շինել այդ բերդը, այլ նորը շինել է նախապես գոյություն ունեցող նախաքրիստոնեական բերդի տեղում։

Այստեղ նախնական մի բերդ գոյություն ունենալու ապացույց է ոչ միայն մոտակա բևեռագիր արձանագրությունը, այլև պատահական, ընդհատ, անշաղախ որձաքար պատերի մնացորդները բլրի և, որ ավելին է, բլրի հյուսիսային կողմը, ստորոտում, ուր երբեմն անցնող հեղեղատը խորացրել է հորդ անձրևների ժամանակ, կա մի մեծ մուտք, որ նույնպես կոպիտ քարերով շինված է դռան առջևից, փլուզման պատճառով հազիվ երևում են ներքին երկու պատերը, որոնք նույնպես շինված են անշաղախ մեծամեծ անտաշ որձաքարերով։ Դժբախտաբար, վերջին անգամ գնալուս, հեղեղատի պատճառով մուտքը գրեթե փակված էր և եթե այսպես շարունակվի, մի օր բոլորովին կփակվի, եթե օր առաջ պեղումով չապահովվի։ Գյուղացի