Էջ:The Architecture, Tom 1.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրահի հյուսիսային կողմին կից է մի մեծ բաժանում, արևելքեն արևմուտք երկարած։ Հյուսիսային և հարավային պատերուն վրա դեմ դիմաց կան վեց որմնասյուներ, որոնք կամարներով և աղեղներով միացած էին իրարու, վրան ալ ծածկված էր կամարով՝ ամբողջ երկայնության վրա։ Հյուսիսեն և հարավեն պատերու վրա լուսամուտներ չէր կարող ունենալ, որովհեաև այդ երկու կողին վրա կրկին բաժանումներ կամ սենյակներ կան։ Եթե արևելյան կամ արևմտյան կողմերեն լուսամուտներ կային, անոնց ալ ապացույցները կորած են, բայց ամենեն ավելի հավանականը որևէ լուսիջույց ունենալն էր ըստ ընդհանուր սովորության, ինչպես ցույց կուտան պատմական նկարագրությունները և, ինչպես պիտի տեսնենք, ուրիշ իրական ապացույցները։

Կաթողիկոսական ապարանքի բոլոր բաժանումներուն մեջ ամենեն մեծ և ամենեն շքեղն էր այս բաժանումը, և ավելորդ է ըսել, որ այս էր Ներսեսի տաճարը։ Թե ինչ շուք ու փառավորություն ուներ այս տաճարը դրսեն ու ներսեն, դժբախտաբար հայտնի չէ, շքեղության ամեն մի հետք կորած է, բացի վեց հոյակապ որմնասյուներեն. սրանք վերակազմվելով, տաճարը կստանա մի ճարտարապետական պարզ վեհություն: Զվարթնոցի նման անօրինակ ճոխությամբ զարդարված մի եկեղեցվո շինողը, անշուշտ, իր տաճարն ալ գեղազարդած կլիներ իր անվան և պատվույն արժանի ճոխությամբ, սակայն պեղումները մեծ ապացույցներ չեն տված այս մասին։ Հայտնի է, որ եկեղեցի են շատ կանուխ ավերված էր նաև կաթողիկոսական ապարանքը, և քարերը տարված էին։

Տաճարի երկայնության հյուսիսային կողմը շարունակված են մեծ ու փոքր սենյակներ, անտարակույս, միմիայն կաթողիկոսական պաշտոնական հարկաբաժնին հատուկ գործածության համար։ Այս սենյակներեն մեկուն մեջ թեև մի թոնիր կա թաղված, բայց հավանական չէ Ներսեսի ժամանակի լինելը, գուցե եկեղեցին անշքանալե հետո ժամանակավոր թափառաշրջիկներ ապրեր են այնտեղ, ինչպես ուրիշ շատ մը հայկական հին շենքերու մեջ։

Մի ուրիշ ապարանքի տեղ է Բագարանի ամրոցը։ Թեև այս ամրոցի մասին պատմական քիչ տեղեկություններ ունինք, այնուամենայնիվ վերին աստիճանի հետաքրքրական և ուսումնասիրության արժանի մնացորդներ ունի իր մեջ և շուրջը, սկսյալ հեթանոսական դարերեն մինչև քրիստոնեական 12-13-րդ դարերը։ Բուտ Առավեղյան իշխանի մը Բագարանի մեջ կանգնած հոյակապ կաթուղիկեն ապացույց է, որ 7-րդ դարուն շեն և բազմամարդ էր քաղաքը։ Անտարակույս, ավելի շենցավ և կարևորություն ստացավ Բագրատունիներու սեփականություն և իշխանության աթոռ դառնալե հետո։ Անկասկած, այժմյան ամրոցի մնացորդները 8-9-րդ դարերուն մեջ Բագրատունիներու նորոգ շինած բերդի և ապարանքի մնացորդներ են։

Ախուրյանի ափին երեք բարձր քարաժայռ բլուրներ զուգահեռաբար շարված են գրեթե հավասար մակերևույթ ունեցող գետնի վրա։ Երեք բլուրները հաջորդաբար փոքրացած են թե բարձրությա մը և թե երկարությամբ։ Ամենաբարձրին վրա, հյուսիսային ծայրին կգտնվի հնագույն մի եկեղեցի (այժմ նորոգված), ավանդաբար ս. Գևորգ անունով։ Ոմանք այս ս. Գևորգ անունը Գևորգ Մարզպետունիի անվան հետ կկապեն, որպես թե ինքը թաղված է այդ եկեղեցվո