Էջ:The Architecture, Tom 1.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մեզ որոշ գաղափար տալե, որովհետև այդ պատկերին մեջ Գագիկ, փոխանակ աշխարհական հագուստի, կրոնական հագուստով կներկայանա, այսինքն փիլոնով ծածկված վերեն վար և գլխին շուրջն ալ՝ բյուզանդական սուրբերու նման՝ լուսապսակով։ Թերևս ի նշան բարեպաշտության և երկյուղածության՝ Գագիկին հագվեցուցեր են այնպես։ Ինձ կթվի, թե ի հնումն սովորություն կար բարեպաշտ մարդոց կամ աղոթողներու պատկերները կրոնական սքեմով նկարել։ Անիի ս․ Փրկիչ եկեղեցին նկարազարդող նկարիչ Սարգիս Փառշկյանը ավետարանիչի առջև ծունկ չոքած աղոթելու ձևով՝ ինքզինք փիլոնով նկարած է, մինչդեռ Խծկոնքի մեկ արձանագրությունեն գիտենք, որ նկարիչ Սարգիս Փառշկյանը աշխարհական էր։ Ուրեմն, այս Գագիկ Արծրունիի պատկերն ալ անօգուտ է մեզ ազգային տարազի տեսակետով (նկ․ 272)։

Մրենի տաճարին արևմտյան դռան վրա քանդակված է կրոնական և աշխարհական բարձրաքանդակներու մի խումբ․ այս քանդակներու մեջ աշխարհական տարազը շատ բնորոշ է իբրև ազգային տարազ։ Հունական և պարսկական տարազներե բոլորովին անկախ ձև ունի, և հավատացած եմ, որ այդ պատկերին մեջ ներկայացող աշխարհականները նույն իսկ եկեղեցին կանգնող Կամսարական իշխաններն են՝ իրենց սեփական ազգային տարազով։ Դժբախտաբար չունիմ այդ բարձրաքանդակի լուսանկարը այստեղ ներկայացնելու համար, սակայն անոր փոխարեն կուտամ մի ուրիշ պատկեր, որ մոտավորապես նման է Մրենի բարձրաքանդակներուն և շատ հետաքրքրական՝ տարազի տեսակետով (նկ․ նկ․ 275, 276)։

Թալինի գերեզմանատան մեջ գտնվեցավ կոթողաձև գերեզմանաքարերու մի թանգագին հարստություն։ Այս կոթողները, որ անկարելի է 7-րդ դարեն այս կողմ բերել, իրենց չորս կողմին վրա ունին բազմատեսակ հետաքրքրական քանդակներ, որոնցմե մեկն ունի հետևյալ սլատկերը։ Կոթողին վերին կողմը քանդակված է Քրիստոսի պատկերը, իսկ ներքևը խոզի գլխով մի մարդ՝ ձեռքը վառած կերոն բռնած։ Անշուշտ, ապաշխարող մի մեղավորի պատկերն է՝ Տրդատի ավանդության ազդեցության տակ խոզի գլխով նկարված։ Այստեղ մեկ կողմ թողնելով անոր այլաբանական նշանակությունը, պահ մը եթե հետաքրքրվինք անոր տարազով, պիտի տեսնենք, որ հակառակ անոր ծայրահեղ հնության, մեր ժամանակին ալ բոլորովին անծանոթ ձև չէ։ Կռնակն ունի մի վերարկու՝ վիզեն կոճկած, առանց թևերը հագնելու, մեջքին վրա կիսագոտի և օձիքը ետ դարձած՝ հավանաբար՝