Էջ:The Architecture, Tom 1.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի մեծ բլուր է և ստորին կողմեն որձաքար անշաղախ պատերով շրջապատված է եղել, բայց ի՞նչ բարձրությամբ են եղած շրջապատ պատերը, այժմ հայտնի չէ, որովհետև հիմերը միայն մնացել են:

Դիտի-կոնդի լանջի վրա պարզ հայտնի է այն մասը, որտեղից փորել են հողը, կրել են հանդիպակաց հարմար վայրը և կազմել են Գյուլլե-կոնդ անվանված մեծ հողադամբան բլուրը։ Եթե քննենք այս հողադամբանի հողը կամ հողի բաղադրությունը հանդիպակաց մեծ Դիտի-կոնդի լանջի վրա փորված տեղի հողի հետ և բաղդատենք, երկուքն ալ միևնույն հողն են, կարմրագույն չեչաքարի բեկորներով խառն, որով կասկած չի մնում որ մեծ կոնդից փորված է հողը, տարված հանդիպակաց Գյուլլե-կոնդի տեղը և կազմված է հողադամբանը: Բացի ուրիշ երկրաբանական նշաններից և հողի բաղադրությունից, անվիճելի կերպով հայտնի է փոսացած և խորացած այն տեղը Դիտի-կոնդի լանջի ստորոտում որտեղից փորել և տարել են հանդիպակաց հողադամբանի համար։

Եր. Լալայանին հայտնի եղած է այս բլուրի արհեստական լինելը և որոշած էր հարմար առթիվ պեղման ենթարկել։ Սակայն, ինչպես երևում է, տնտեսական սուղ պայմանների մեջ էր ձեռնարկած պեղումը և այդ պատճառով մեծ չէ եղած։ Անշուշտ, տնտեսական սուղ միջոցներն են պատճառ, որ փոխանակ պեղման օրենքով լանջի ներքևից, որոշ տարածության վրա հեռվից փորելով առաջ գնալու, ուղղակի գագաթից էր սկսել սլեղումը և հորի նման իջել էր ցած, որպեսզի շուտ իմանա բլուրի ներքին բովանդակությունը։ Մասամբ նպատակին հասել էր Եր. Լալայան. ինչսլես պատմում են ականատեսներ, երբ գագաթից հորի նման փորելով իջել էր ցած, դուրս էր եկել մի մեծ դամբարան, որը շրջապատված էր նաև զանազան իրեղեններով։ Բայց թաղված գերեզմանի շուրջը գտնված իրեղենները նախապես դուրս հանելե հետո է, որ իսկական գերեզմանը բաց անել հնարավոր պիտի լիներ: Ուստի տեղի խորության պատճառով, գտնված իրեղենները, հակառակ ամեն տեսակ զգուշության, չեն կարողացել անվնաս դուրս հանել և մեծ մասամբ ջարդ ու փշուր եղած են։ Եվ որովհետև այդ ժամանակ նյութական միջոցները ևս սպառվել էին, ուստի վերջ էր տրված պեղման, առանց իսկական գերեզմանը բաց անելու։ Ի՞նչ արդյունք է ունեցել այս պեղումը և ո՞ւր են փոխադրված այս բլուրից հանված առարկաները, ինձ հայտնի չէ։

Օշականի Գյուլլե-կոնդի նման մեծ բլուրները, ըստ իս, պետք է համարել տոհմապետի դամբարաններ. ուստի մի շարք տեսակետներ նկատի ունենալով, պետք է վերստին հետազոտության ենթարկել այս մեծ արհեստական բլուրը, և այս անգամ, իհարկե, պեղման պահանջած կանոններով նախաձեռնել գործին:

Նույնպես տոհմատիրական ժամանակների արհեստական մեծ հողային բլուր է Կափըլի գյուղի մոտ Շահ-թափա անվանված նեղ ու երկար բլուրը, որի երկարությունը ավելի քան 120 մետր է, լայնությունը 30 մետր, իսկ բարձրությունը 4 մետրից ավելի է: (Գյուղացու ձեռքով մշտնջենական վարելահողի վերածված լինելուն պատճառով, իր նախկին իսկական չափերը չեն մնացել. իմ նշանակած թվերը մոտավոր չափեր են): Բնականաբար, բլուրի ներքև նիստն ավելի ընդարձակ տեղ է բռնած, որովհետև ամեն կողմից լանջերը դեպի ներս թեքված են և վերևից անշաղախ որձաքար պարիսպով շրջապատված է եղել։ Այս արհեստակտն բարձրության մոտ գտնվում են նույն ժամանակներին պատկանող երկու մեծ ամրոցներ և այդ երկու ամրոցների մեջ քաղաքատեղ և ջրի երկար ճանապարհներ։

Այս բլուրի ավանդական Շահ-թափա անունը պետք է հետաքրքրե հնագետ-գիտնականներին, գոնե մասնակիորեն պեղելու այդ վայրը, որով հայտնի կլինի թե ինչե՞ր են թաղված այս հողաթումբին տակ։ Շահ-թափայի մի ծայրն ամրացված է տեղում բնական ժայռերի վրա, իսկ մյուս ծայրը պարզ հողային ամբարտակ է կազմված։ Այս ծայրին մոտ է, որ բացված են ծակեր և այս ծակերեն ներս, դեպի ցած, ավելի քան մեկ և կես մետր երկարությամբ գավազաններ մտնում են դեպի վար կամ շեղակի և ցույց են տալիս, որ ներքևը պարապ չէ և շինարարական մի գործողություն կատարված է, և ի՞նչ կարող է լինել, քան մի ստորերկրյա դամբարան։ Հայտնի չէ, թե հին ժամանակ ինչպես էր այդ բլուրի վերևի պարսպամասը, այժմ թե՛ շրջապատ հիմերը հազիվ են երևում և թե՛ վրան բոլորովին մաքրված ու վարելով արտի է վերածված:

Մի արհեստական մեծ բլուր ևս կա Շիրակավան (Բաշ-Շորագյալ) գյուղի արևելյան ծայրին, որուն գագաթի վրա այժմ կտեսնվի 7-րդ դարու մի եկեղեցիի ավերակ: Այս արհեստական բլուրը, թեև Օշականի