Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի լավ մարդիկ առնենք, որ մեզ համար լինեն վկա,
Գովեստին ո՞վ է արժանի — ասպարիզում այդ կերևա»։

69 Եվ Ավթանդիլն համաձայնեց։ Վճիռ արին, ի քան կանխավ,
Ծիծաղեցին ու մանկացան, կատակեցին սիրով ու լավ։
Եվ կարգեցին գրավական, ու պայմանն է ահա կապած՝
Ով պարտվի՝ թող երեք օր ամբողջ շրջի նա գլխաբաց։

70 Հրամայեց նա որսորդաց. «Դաշտերն ամեն դուք շրջեցեք
Ու բազմաթիվ որսի ջոկեր թաքստոցից դուրս քշեցեք»:
Կանչեցին զորք հանդիսատես, որ հավաքվեն, շրջապատեն,
Դադարեցին էլ կերուխումն. ավելորդ էր խնճույքն արդեն։