Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՈԻՂԵՎՈՐՈԻԹՅՈՒՆԸ ԳՈՒԼԱՆՇԱՐՈ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՐԻԵԼԻՆ

1314 Ավթանդիլը ինչ-որ նավով ճամփա ընկավ, ծովը անցավ,
Նավում էր նա ուրախադեմ և ինքնիշխան, մենակ, անցավ,
Ուրախ էր, որ Տարիելին ինքը ուրախ լուր կտաներ,
Ձեռքերն երկինք էր տարածել, սիրտն աստծուն ապավինել։

1315 Արդեն ամառն էր մոտենում, երկիրն ամեն կողմ կանաչել,
Վարդ բացվելու օրերն էին՝ պայմանաժամն էր մոտեցել—
Արեգակն էր շրջադառնում ու մոտենում նա խեցգետնին,
Ծաղիկ տեսավ և հառաչեց, կարոտել էր վաղուց ծաղկին։

1316 Որոտացին ամպ ու երկինք, բյուրեղ անձրև անձրևեցին.
Վարդն հպավ նա իր շուրթով, նման էր նա հենց նույն վարդին.
Ասաց նրան. «Քեզ եմ նայում ես սրտահույզ, քնքուշ սիրով
Եվ հրճվում եղբորն իմ տեղ՝ քեզ հետ քաղցր զրուցելով»։

1317 Ու հիշում էր երբ հոգեղբորն՝ արտասվում էր նա դառնալի,
Դեպի Տարիելն էր շտապում՝ ճամփա անցնում տագնապալի.-
Անապատներ ճամփայազուրկ և անծանոթ ինչ-որ վայրեր,
Շամբուտներում ջարդում ապա՝ տեսնում էր երբ ինձ-առյուծներ։

1318 Ահա այրերն երևացին, երբ ճանաչեց՝ ասաց այսպես.
«Սիրելիս է այստեղ ապրում, ում համար որ լալիս եմ ես,
Արժանի եմ, որ շուտ տեսնեմ, պատմեմ և իմ լսածն ամեն,
Եթե այստեղ նա չլինի՝ շտապ ճամփաս զուր է արդեն։