Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1359 Մի քիչ ոսկի և հազվագյուտ մարգարիտներ նույնպես առան,
Եվ քառասուն գանձարաններն՝ կնիքեցին ու դուրս եկան։
Կտրիճն ասաց. «Այսուհետև՝ թրի դաստակն ամուր բռնենք,
Այսօր մնանք գիշերելու, երբ լուսանա՝ իսկույն ելնենք»։