627
Դու չես անեմ, ո՞րն է բարին՝ թե ինձ և թե ժամ հասնի ժամանակին,
Օգնիր լեզվով և խորհուրդով՝ ելք որոնել ծանր պահին
Թե ի՞նչ անեմ, ո՞րն է բարին՝ թե ինձ և թե նրա համար.
Չհաջողեմ թե որ ոչինչ—չեմ ապրելու մի պահ երկար»։
628
Նա ինձ ասաց. «Սրանից մեծ՝ ես ի՞նչ ուզեմ բախտ երկնից,
Ողորմացել, եկել առ իս՝ արքադ զորեղ Հնդկաստանից,
Ու շնորհին ես այդպիսի երազե՞լ եմ մինչև անգամ,—
Ահա կանգնած ես ձեր առաջ՝ իբրև ծառա ձեզ պարտական։
629
Այս քաղաքն է ճամփան իրոք ամեն կողմից անցնող նավի,
Ու հասնում են լուրերն այստեղ ամեն օտար երկրների.
Աստ կլսես դեղիդ մասին՝ հրիդ համար՝ այրող այդ քեզ
Աստված գուցե՝ տա ազատվես՝ ցավից-պարտից դու վերջապես։
630
Նավարարներ մենք կուղարկենք, որոնք ուրիշ շատ են նավել,
Թող որոնե՛ն լուսնին հենց այն, ում հոգսն է արդ մեզ գրավել.
Բայց դիմացիր առժամանակ, շատ մի տարվիր քո խոհերով—
Թեկուզ խինդը դեռ չի հաղթել, հարկավոր չէ տարվել վշտով»։
631
Եվ նույն պահին կանչեց մարդիկ՝ մենք այս գո՛րծը կարգավորենք,
Ասաց, «ճամփա ընկե՛ք նավով ու ծովե-ծով լողաք-անցեք,
Գտեք նրան, արժան արեք՝ սիրեցյալին իր տանջագութ,
Հազար արեք զրկանքը ձեր, թե չէ ի՞նչ է՝ կամ յոթ, կամ ութ»։
632
Մարդիկ կարգեց՝ ուր կար կայան, նավեր ուստից երևացին
«Ճամփա ընկեք, որոնեցեք՝ որտեղ լսեք նրա մասին»։
Ու մխիթա՜ր սպասումով՝ վշտի փոխան ուրախ դարձա,
Բայց ամոթանք իմ այդ օրուն՝ առանց նրան ուրախացա։
633
Եվ հարգ տեղում տերունական Ֆրիդոնը ինձ գահ դրեց,
«Սխալվել եմ, չեմ կռահել՝ մինչև հիմա,— նա ինձ դիմեց,—
Ի՞նչ վայելուչ կարող եմ տալ մեծ արքայիդ Հնդկաստանի,
Ձեզ ծառայել չցանկացողն ի՞նչ տեսակ մարդ պիտի լինի»։
634
Ի՛նչ երկարեմ, լուր փնտրողներն ամեն կողմից վերադարձան,
Դժվարությամբ՝ դժվար տեղեր, որոնումից նրանք եկան,
Չէին լսել ոչ մի տեղից, ոչ մարդ գտել՝ լիներ տեղյակ,
Ու արցունքը նորից հոսեց, ա՛չքս արցունքով էլի անտակ։