կը տանեմ մեր մեծ հաւանոցը, կը ներկայացնեմ միւս բադերին, կը ծանօթանաք ամենի հետ: Միայն կշտիցս չը հեռանաք, միշտ մօտս կացէք, որ ոտքի տակ չը ընկնիք. մէկ էլ՝ զգոյշ կացէք կատուներից: Նրանք սուր սուր ճանկեր ունին և սուր ատամներ, երկայն պոչ, պլստրան աչքեր:
Այսպէս մայր ու ձագեր լնգլնգալով հոսան հաւանոցի բակը: Այստեղ մեծ աղմուկ կար. երկու գերդաստան մէկ տեղ հաւաքուսծ կռիւ են սկսել իրար հետ և կտցահարում էին միմեանց մի օձաձուկի գլխի համար, որ խլում էին իրար կտցից. վերջը կատուն վրայ հասաւ և նրանց կռուից օգուտ քաղելով խլեց ու փախցրեց։
—Տեսնո՞ւմ էք, այսպէս են ապրում ահա աշխարքումս,— ասեց մայրը բադիկներին, և ակեց կտուցը սրել գետնին քսելով, որեթէ մի բան գտնուի՝ պատրաստ լինին կտցել։—Է՜, եկեք ետևիցս, և երբ կը մօտենաք ահա այն պառաւ բադին՝ ցածրացրէք զլուխներդ և բարև տուէք։ Դա ամենից ազնուատոհմն է այստեղի բադերի մէջ. դա սպանիական ցեղից է, էնդուր էլ այնպէս հաստ է։ Տեսնո՞ւմ եք, նրա ոտին կարմիր չիթ կայ կապած, դա ամենից