մեծ զարդն է և ամենամեծ նշանը, որպիսին կարող է ստանալ բադը: Այդ նշանն ունեցողը չի կորչիլ. ամենքն էլ նրան կը ճանաչեն և կը զանազանեն միւսներից: Դէ՜հ, եկէք, ոտքերնիդ մէկ մէկով մի գցէք, փոխեցէք լայն լայն, մէկը միւսից հեռու, ինձ պէս ահա, տեսէ՜ք... Դէ՛, գլուխ տուէք, ասեցէք՝ ռա՜ֆ:
Բադիկները կատարեցին մոր հրամանը: Միւս բադերը նայեցին նրանց վրայ և ասացին բարձրաձայն.
—Սրանք էլ ո՞րտեղից լոյս ընկան, իբր թէ մենք քիչ էինք, նոր ուտողներ աւելացան: Եւ ի՜նչքան անճոռնի է այդ մէկը, նայեցէք, նայեցէք, փի. ինչի՞ նման է. մենք դրան չենք ընդունիլ մեր մէջ։
—Եւ մէկը նրանցից մօտեցաւ տգեղ բաղիկին ու նրա վզիցը մէկ պինդ կծեց։
—Ի՞նչ ես ուզում դրանից, բարկացաւ մայրը. քեզ հօ մի բան չարաւ այդ խեղճը։
—Շատ լաւ եմ անում, ասեց կծողը,— բա ինչո՞ւ դա էլ մեզ նման չէ, դրան պէտք է մի լաւ քոթկել...
Աւելի քաղաքավարի էր ոտնանշան ունեցող պաւաւ բադը. նա մտիկ արաւ ամենքն էլ և ասեց.