—Շատ սիրուն են երեխեքըդ, բացի ահա այս մէկից. սա անյաջող է դուրս եկել, սրան պետք է շտկել։
—Ո՛չ, հարկաւոր չէ, ձերդ պայծառափայլութիւն,—ստեց մայրը,— իրաւ է, մի քիչ տգեղ է երևում, բայց շատ բարի է, շատ հնազանդ. իսկ ջրումը լող է տալիս ամենքից էլ լաւ։ Ես հաւատացած եմ, որ տարիքի հետ կը գեղեցկանայ և կը փոքրանայ, այդ մեծութիւնը չի ունենալ։ Դա շատ երկար մնաց ձուի մէջ, էնդուր էլ այդպէս դուրս եկաւ։
Այս ասելով մայրիկն սկսեց անճոռնի թուացող ձագուկի վիզը քորել, փետուրները ողորկել։—Մէկ նայեցէք, սրա ի՞նչն է պակաս, մանաւանդ որ սա հարիկ է և ոչ մարիկ, ուրեմն շատ էլ հարկաւոր չէ որ գեղեցիկ լինի: Ժամանակով շատ ուժեղ կը լինի, հիմիկուանից ցոյց է տալիս իր շնորչքը:
—Է՜հ, վնաս չունի, ասեց պառաւը.— միւս երեխեքըդ գեղեցիկ են։ Դէ Տիմա պըտըտեցէք այստեղ, տունը ձերն է, եթէ օձաձուկի գլուխ գտնէք՝ ինձ իմաց տուէք...
Ամենքի համար լաւ էր այստեղ, բայց ոչ անճոռնի բադիի համար. նրան տանջում էին շարունակ ոչ միայն բադերը, այլ և հաւերը։