կուտ տալիս՝ ոտքով մի կողմ էր հրում նրան։
Այսպէս շատ որ նեղացրին խեղճ բադիկին՝ նա հեռացաւ միւսներից և թռաւ ցանկապատի միւս կողմը։ Այնտեղ փոքրիկ թռչուններ կային, նրանք բադիկին որ տեսան, այնպէս վախեցան՝ որ թռան իսկոյն։ Բադիկն այդ նկատեց և ասաց ինքն իրան. «Ի՜նչքան անճոռնի եմ, որ ամենքն էլ են զզւում ինձանից և փախչում». և նա շատ տխրեց, բայց էլի շարունակեց մինչև հասաւ մի մեծ ճահճի, որ վայրենի բադեր էին կենում։ Այսպես նա մնաց մի ամբողջ գիշեր, որովհետև շատ էր բեզարել։
Առաւօտը վայրենի բադերը զարթնեցին և իրանց մօտ տեսան մի նոր ընկեր։ «Դու ի՞նչ թռչուն ես», հարցրին նրանք։ Բադիկը շուռ ու մուռ եկավ դէպի ամեն կողմ և խոր գլուխ տուաւ ամենքին։— Դու շատ անճոռնի ես, ասացին վայրենի բադերը, բայց այդ մի և նոյն է մեզ համար, մենք քեզ կը պահենք այս պայմանով միայն, որ դու մեզանից աղջիկ չուզես։
Խեղճ բադիկի մտքովն անգամ չէր անցնում աղջիկ ուզելը. նա ուզում էր միայն, որ իրան թոյլ տան բնակելու եղեգնուտի մէջ և խմել ճահճի ջրից։ Երկու օրից յետոյ մեր բադիկի