մօտ եկան երկու վայրենի սագեր, որոնք իր նման դեռ նոր էին ձուերից դուրս եկել։
—Լսիր մեզ, ընկեր, ասացին նրանք բադիկին,— դու այնքան ոչինչ բան ես, որ մեզ չես կարող մի վնաս տալ։ Կուզե՞ս մեզ հետ թռչել և դառնալ չուող թռչուն։ Այստեղից մօտիկ մի ուրիշ ճահիճ կայ, որտեղ կենում են շատ սիրուն սագուհիներ, նրանցից մէկը կառնես և կը բախտաւորուիս, չը նայած որ դու այդպէս անճոռնի ես։
Սագիկները դեռ իրանց զրոյցը չէին աւարտել, որ մէկ էլ յանկարծ պա՜ֆ, պո՜ւֆ հրացաններ արձակուեցին և խեղճերը թըպըրտացին գնդակահար եղած։ Պա՜ֆ, պո՜ւֆ, նորից արձակուեցին հրացաններ, և ամբողջ երամներով սագեր բարձրացան եղեգնուտից։ Որսորդներ էին եկել ահագին թուով և շրջապատել հաճիճը։ Շներ էլ ունէին հետները, որոնք վազվզում էին դէս ու դէն և սպանուած սագերը տանում էին որսորդներին տալիս։
Այս միիջոցին մեր անճոռնի բադիկը սաստիկ վախեցած՝ չը գիտէր որտեղ թաքցնի գլուխը։ Կուչ էր եկել կիսաշունչ եղած և հէնց ուզում էր, որ գլուխը կոխի թևի տակը՝ յանկարծ վրան կանգնեց մի ահագին շուն, լեզուն