Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր երկարութեամբ հանած, աչքերը կարմրատակած, ըռեխը բաց արաւ և սարսափելի ժանիքները ցոյց տալով՝ ուզեց հախռել տզաթևած բադիկին, մէլ էլ հա՜ֆ հա՜ֆ անելով յետ քաշուեց ու փախաւ, կարծես բադիկից վախեցած։

—Ո՜ւֆ, ի՞նչ լաւ պրծայ, ասեց բադիկը և ազատ շունչ քաշեց.— այնքան անճոռնի եմ, որ շունն էլ է վախում ինձնից ու փախչում։

Բադիկն այլ ևս տեղիցը չը շարժուեց. նա թաք կացաւ տեղն ու տեղը և այնպէս մնաց կուչ եկած մինչև երեկոյ։ Երեկոյեան, երբ դադարեցին հրացանների ճայթիւնները և գնդակների սուլոցները՝ բադիկը վեր կացաւ և սուս ու փուս փախաւ այդ վտանգաւոր տեղից։ Ճանապարհին էլ մի այնպիսի փոթորիկ բարձրացաւ, որ խեղճ բադիկը չէր կարողանում ոտները շարժել։ Ինչպես եղաւ՝ մինչև մութն ընկնելը հասաւ մի աղքատիկ խրճիթի և նրա պատի տակին կուչ գալով՝ ինքն իրան պատսպարեց փոթորկից։ Այստեղ փոքր ինչ շունչ առնելուց յետոյ, նկատեց խրճիթի կիսաբաց դուռը և ուղղակի ներս մտաի։

Խրճիթումը կենում էր մի պառաւ կին. նա ունէր մի հաւ և մի կատու։ Պառաւն