Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անզաւակ էր և այն երկու արարածներին նա իր զաւակներն էր համարում։ Կատուն նրա տղան էր, իսկ հաւը՝ աղջիկը։ Կատուն մլաւում էր զանազան եղանակով, նայած թէ ինչ էր ուզածը։ Ճլըմկոտում ու կոտրտւում էր տեսակ տեսակ. նա մինչև անգամ իրանից կայեր էր արձակում, երբ շփում էին մազերը քէծիվեր։ Հաւն շատ լաւ ձուան էր ածում։ Նրա ոտները շատ մանր էին և կարճիկ, սրա համար էլ պառաւը նրան անուանում էր հաւիկ կարճոտնիկ, և սիրում էր նրան ինչպէս իր հարազատ աղջկանը։

Առաւօտը ու լուսացաւ՝ նո՛ր նկատեցին բադիկին։ Կատուն սկսեց մլաւել, իսկ հաւը՝ կըռկըռաց։

—Այս ի՞նչ է նշանակում, ի՛նչ են իմացել զաւակներս, հարցրեց ինքն իրան պառաւը և սկսեց չորս կողմը նայել. և որովհետև պուշ էր (կարճատես), բադիկին որ տեսաւ՝ գէր բադի տեղ ընդունեց նրան։—Ա՜յ թանկագին գիւտ, բացականչեց պառաւը։— Ես հիմայ կունենամ բադի ձուաներ. միայն թէ սա մարի լինի։ Պէտք է փորձել։

Բադիկին փորձելու համար՝ պառաւը նրան պահեց մինչև երեք շաբաթ, բայց ձու չերևաց։

Կատուն իրան տան տէր էր համարում, իսկ