Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաւը՝ տանտիկին. և ասում էլ էին. «Մենք ենք որ կանք աշխարհքումս»։ Բադիկը համարձակում էր ուրիշ կարծիք յայտնել, բայց հաւը չէր հաւանում և ասում էր.

—Դու կարո՞ղ ես ձու ածել.

—Ո՛չ։

—Ուրեմն նեղություն քաշիր լռել։

Իսկ կատուն հարցնում էր.

— Դու կարող ես ճկճկուել, մլաւել ու կայծեր արձակել։

—Ո՛չ։

—Ուրեմն էլ ինչո՞ւ ես մեջ ընկնում, երբ խօսում են խելօքները։

Եւ այսպէս խեղճ բադիկը նստել էր մի անկիւնում տխուր ու տրտում։

Մէկ անգամ արևի ճառագայթներն ընկան խրճիթը և փչեց թարմ օդ։ Բադիկի սիրտն այնպէս ուզեց ջրում լողալը, որ նա չը կարողացաւ իր ցանկութիւնը չը յայտնել հաւիկին։

Պարապութիւնիցդ յիմար բաներ ես մտածում, ասեց հաւիկը։ Ձու ածա, կամ քթիկ տակ մի բան մռմռա՛, ինչպէս մեր կատուն է անում, այնուհետև էլ այդպէս անմիտ բաներ չեն անցնիլ մտքովդ։

—Բայց որ իմանաս ի՜նչքան լաւ է ջրում