լող տալը, ի՜նչքան դուրեկան է։ Պետք է գլուխդ թաղես ջրումը, մէլ էլ հանես, պէտք է սուզուիս մինչև ջրի յատակը և մէլ էլ երեսն ընկնիս՝ որ իմանաս թէ ինչքան սքանչելի բան է, ինչքան զուարճալի...
—Այո՛, ի՞նչպէս չէ, մե՜ծ, շա՜տ մեծ բաւականութիւն է, ծաղրեց հաւիկը։—Դու կարծեմ բոլորովին ցնորուած ես։ Մեր կատուի նման խելօք արարած չը կայ աշխարհքումս, մէկ հարցրու նրան, տես նա էլ սիրո՞ւմ է լողալ ջրումը։ Իմ մաիսն ես դեռ ոչինչ չեմ ասում։ Հարցրու թէկուզ մեր պառաւ տիրուհուն, որի պէս իմաստուն ոչ ոք չը կայ, տես նա կը հաւանի՞ քո ասածին։
—Դուք ինձ չեք կարող հասկանալ, ասեց բադիկը։
—Մենք չե՜նք կարող հասկանալ քեզ։ Ուրեմն դու աւելի՞ խելօք ես քան թէ մեր կատուն է և տիրուհին։ Իմ մասին ես ոչինչ չեմ ասում, բայց եթէ խելք ունիս՝ ինձ կը լսես և զանազան յիմարութիւններ չես մտածիլ։ Գոհ եղիր այն բարիքի համար, որ դու գտնում ես այստեղ։ Մի մոռանար, որ դու տաք սենեակում ես գտնւում և խելօք հասարակութեան մէջ, ուր դու կարող ես շատ բան սովորել։