Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխատիր միայն ձու ածել, սովորիր մլաւել և կայծեր արձակել։

—Ո՛չ, ես այստեղ մնալ չեմ կարող, կերթամ ուրիշ տեղ, ուրիշ աշխարհք,

—Գնա՛, գնա՛, ուրիշ տեղ վէր ածած է, գնա հաւաքիր, հէնց իմանում ես, թէ ամեն տեղ քեզ կուտ կը տան կը պահեն...

Բադիկը դուրս եկավ խրճիթից և ճանապարհ ընկավ։ Նա գնաց ընկաւ ջրերը, լողացաւ իր ուզածի չափ, բայց ոչ մի կենդանի նրան չընկերացաւ, ամենքն էլ խորշում էին նրանից, ամենքն էլ նրան անճոռնի էին համարում։

Աշունքը վրայ հասաւ. անտառում տերևները դեղնեցին և սևացան. քամին ճանկ էր գցում նրանց և օդի մէջ բարձրացնում։ Հետզհետե սկսեց ցրտել։ Երկրի վրայ կախ ընկան ծանրացած կարկրատաբեր և ձիւնաբեր ամպեր։ Ագռաւը մրսելուց կռաւում էր ցանկապատի վրայ։ Բադիկի օրերը դառնացան։ Մէկ անդամ իրիկնապահին, երբ արեգակը մայր էր մտնում շատ փառաւոր կերպով՝ անտառից դուրս թռան երամովին խոշոր թռչուններ՝ ձիւնի պէս սպիտակ, երկայն ու ճկուն վզերով. դրանք կարապներ էին։ Դուրս թռչելիս նրանք