արձակեցին մի բոլորովին ուրիշ տեսակ ձայն, փռեցին նրանց հիանալի թևերը և թռան ցուրտ տեղերից դէպի տաք երկիրներ։ Նրանք թռան վեր և վեր՝ մինչև հասան ահագին բարձրութեան։ Այդ տեսնելիս՝ մի տեսակ թախծութիւն և տխրութիւն եկաւ բադիկի վրայ։ Նա պտըտուեց ջրի երեսին ինչպէս անիւ, երկարացրեց վիզը՝ ինչքան կարող էր՝ դէպի թռչող կարապները և վերջապէս ճըչաց այնպէս ամուր և հրաշալի ձայնով, որ ինքն էլ վախեցավ իր ճըչոցից։ Խեղճը չէր կարողանում մոռանալ այդ հրաշագեղ և բախտավոր թռչուններին, և երբ նրանք ծածկուեցան արդէն ամպերում՝ նա սուզուեց ջրի մէջ մինչև յատակը, և երբ մէկ էլ երեսն ընկաւ, նա այնպէս էր, ինչպէս խելագարուած։ Նա չը գիտէր, թէ ուր էին թռչում նրանք։ Նա տեսաւ միայն, որ նրանք շատ երջանիկ են ապրում աշխարհիս վրայ։ Բադիկը չէր նախանձում նրանց. նրա մտքովը չէր կարող անց կենալ, որ ինքն էլ կարող էր լինել նրանց պէս բախտաւոր. խեղճը նրանով էլ գոհ կը լինէր, եթէ գոնէ բադերը չը հալածէին նրան իրանց միջից։
Վրայ հասաւ ձմեռը։ Այնպէս ցուրտ էր,