որ նմանը չէր եղած։ Ջուրը սառչում էր. բադիկն անընդհատ լողում էր, որ թոյլ չը տար բոլորովին սառչելու, բայց ամեն գիշեր այն բացուածքը, ուր նա լողում էր՝ փոքրանում, հուփ էր գալիս։ Բադիկը բոլոր ուժովը բանեցնում էր ոտները, որ դրա առաջքն առնի, բայց չը կարաց, այլ շատ դադրելուց թուլացաւ և ինքն էլ սառաւ ջրի հետ։
Առաւօտը վաղ մի գիւղացի եկաւ և տեսնելով սառուցի մէջ մնացած բադիկին, իր փայտէ կօշիկներով կոտրտեց սառուցը և բադիկին վերցրեց տարաւ կնոջը տուաւ։ Հէնց որ մտաւ տաք խրճիթը՝ այստեղ բադիկը կենդանացաւ։ Երեխէքն ուրախացան և ուզեցին հետը խաղալ, բայց բադիկը վախեցաւ, վեր թռաւ և ընկավ կաթով լիքը դոյլի մէջ և վեր ածեց կաթը։ Տանտիկինը քըշ արաւ, որից աւելի շշկլուեց բադիկը և թռաւ ընկաւ իւղով լիքը չանի մէջ, այնտեղից էլ ալիւրի արկղի մէջ։ Կարող էք երևակայել, թէ ինչի նման կը լիներ այդ ժամանակ ալրաթաթախ բադիկը, Տանտիկինը մաշան ձեռքն առաջ բղաւում էր և վազում ետևից, որ բռնէ, երեխէքը նոյնպէս վազվզում էին միմեանց առաջ կտևելով ծիծաղելով և ճչալով, որ բռնեն բադիկին։ Դուռը