Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաց էր, բադիկը դուրս թռաւ և վայր ընկաւ նորեկ ձիւնի վրայ բոլորովին ուժից ընկած։

Շատ տխրալի կը լինի, եթէ մի առ մի պատմենք բոլոր այն զրկողութիւններն ու տանջանքները, որոնց ենթարկուեց բադիկը այդ խիստ ձմեռը... Նա ընկած էր ճահճի ափին, եղեգնուտի մէջ՝ երբ երևը նորից սկսեց տաքացնել երկիրը, երբ սարեակներն սկսեցին երգել, վրայ հասաւ հրաշագեղ գարունը։

Այն ժամանակ ահա բադիկը կարողացաւ կրկին բաց անել թևերը, որոնք այժմ բաւական ուժեղացել էին և նրանց թռցնում էին շատ արագ և շատ հեռու։ Շուտով նա ընկաւ մի մեծ այգու մէջ, ուր արդէն ծածկել էին խնձորենիքը, անուշ հոտ էին բարձրացրել թանթրուենիքը և իրանց կանաչ գլուխները կռացրել օձապտոյտ առուի վրայ։ Այստեղ մեր բադիկի ուրախութեանն էլ չափ չկար, ա՜յնքան լաւ էր նրա համար։ Եւ ահա խիստ ծառերի մէջ երևցան երեք սպիտակ և գեղեցիկ կարապներ։ Նրանք փռփռացնում էին իրանց թևերը և ապա սահում ջրի երեսին ինչպէս սառույցի վրայ։ Բադիկն արդէն ճանաչում էր այդ հրաշագեղ թռչուններին, և հիմա էլ որ դրանց տեսաւ, մի տեսակ տխրութիւն զգաց։