Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա ուրախացաւ իր կրած տանջանքների համար։ Միայն հիմա հասկացաւ իր բախտաւորութիւնը և իրան շրջապատող փառաւորութիւնը։ Մեծ կարապները լողում էին նրա չորս կողմումը և համբուրում նրանց իրանց կտուցներով։

Այգու մէջ մտան մի քանի մանուկներ. նրանք ջրի մէջ ձգում էին հացի կտորներ և հունդեր։ Մանուկներից մէկը գոչեց՝ «ահա և մի նոր կարապ»։ Միւս մանուկներն ուրախանալով կրկնեցին՝ «այո՛, նո՜ր է, նո՜ր է»։ Նրանք ուրախութիւնից ծափ զարկեցին և ոստոստալով վազեցին իրանց ծնողաց մօտ։ Նրանք շուտով վերադարձան և ջրի մէջ ածեցին զանազան ուտելիքներ, մինչև անգամ քաղցր կարկանդակներ։ Նրանց շատ էր դուր գալիս նոր կարապը։ Ասում էին՝ «Նոր կարապն ամենից գեղեցիկ է, և շատ ջահիլ է և շատ հրաշագեղ»։

Ծերունի կարապները գլուխները խոնարհեցին նրա առաջ։ Նա շատ ամաչեց և գլուխը թաքցրել թևի տալ։ Խեղճը չէր իմանում ինչ անէր, նա չափից շատ էր բախտաւոր, բայց դրանով բնաւ չէր հպարտանում, որովհետև բարի սրտումը հպարտութիւն չի լինիլ։ Նա մտածու էր իր անցեալում քաշած