Այս էջը սրբագրված է
նեղութիւնների մասին և մի և նոյն ժամանակ լսում էր, թէ ինչպէս իրան հիմա անուանում էին գեղեցիկ թռչուններից ամենից գեղեցիկ։ Մինչև անգամ թանթրուենին իր ճղները ցածրացնում էր նրա առջև, իսկ արեգակը իր լոյսը տալիս էր նրան մեղմ տաքութեամբ։ Փռփռացրեց նա իր թևերը, վեր քաշեց վայելչակազմ պարանոցը և ուրախալից սրտով ասաց. «Այս բախտաւորութիւնը երազումս անգամ չէի կարող տեսնել այն ժամանակ, երբ ես դեռ ևս մի անճոռնի բադիկ էի»։