Այս էջը սրբագրված է
ԱՆՃՈՌՆԻ ԲԱԴԻԿԸ
Հ Ե Ք Ի Ա Թ
Ամառուայ ամենաթունդ ժամանակն էր: Որքա՜ն հրաշալի էին այդ ժամանակ քաղաքից դուրս եղած տեղերը։ Ցորենի արտերը դեղնին էին տալիս, հաճարինը՝ կանաչին. ծաղկաւէտ չայիրների խոտն արդէն հաւաքել էին դէզեր դրել, կռունկն էլ զբօսնում էր այդտեղ իր երկայն ու սիրուն ոտներով և բլբլում եգիպտերէն, որովետև այդ լեզուն էր սովորել իր մայրիկից։
Արտերի ու չայիրների չորս կողմից ձգուած էին մեծամեծ անտառներ, իսկ անտառների մէջ կային խոր խոր լճեր։ Արևի ամենաշատ այրող տեղը մի հին դաստակերտ կար, չորս կողմը պատած բաւական խոր առուով: Առուի և շինութեսն մէջ տեղը եղած