Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարածութիւնը բոլորովին ամայի էր։ Այդտեղ տեսակ տեսակ փշաթուփեր և ժանգալներ իրար խառնուած մի այնպիսի զալենկուտ էին շինել, որ մարդ չէր կարող միջովն անցնել։ Այստեղ ահա պատսպարուել էր մի ջահել բադ և թուխս նստել մի քանի ձուաների վրայ։ Խեղճը ձանձրացել էր շատ նստելուց և սպասում էր անհամբեր, թէ երբ պիտի դուրս գան իր ճուտիկները: Հազիւ էր պատահում, որ իր ծանօթ բադերից հիւր գային մօտը. նրանք աւելի լաւ էին համարում առուի մէջ լողանալ շարունակ, քան թէ երթալ փշաթուփերի մէջ նրա հետ զրույց անել:

Վերջապէս ձուաները միսը միւսի ետևից, ճեղքճղքուեցին և բադիկները նրանց միջից հանեցին գլխիկները և դուրս պրծնելով՝ զարմացած նայեցին իրանց չորս կողմը: Մայրը չէր խանգարում, որ նրանք նայեն կանաչ խոտ ու թուփերին, որովհետև կանաչ գոյնը առողջարար էր նրանց աչքերի համար:

—Ո՜ւհ, ինչքա՜ն մեծ է այս աշխարհքը,— ասացին ձուից նոր դուրս եկած բադիկները։

Իրաւ, որ հիմա աւելի մեծ տեղ ունէին, քան թէ երբ կուչ եկած էին իրանց ձուերումը։