Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Դուք կարծում էք հենց ա՞յս է մեր բոլոր աշխարքը, ոչ, ձեր տեսածից աւելի է մեծ, —ասաց մայրը,— այնքան մեծ է, որ տարածւում է՜, մինչև պարտէզի միւս կողմը, և հասնում է, հրէ՜ն, մինչև այն տափը, որ այստեղի տէրտէրինն է։ Ես դեռ ոչ մէկ անգամ այնտեղ չեմ եղած, շատ է հեռու, է՜, որտեղ է հա՛... Այստե՞ղ էք արդեօք ամենքդ էլ, հարցրեց մայրը և ուզեց տեղիցը վեր կենալ, մէկ էլ տեսաւ, որ մեծ ձուն դեռ չէ բացուել, կրկին նստեց քրթմընջելով.—Ա՜խ, բա ե՞րբ պիտի վերջանայ. ես յոգնեցայ բոլորովին. զահլէս գնաց, էլ սիրտ չը կայ:

Այս միջոցին նրան այցելութեան եկաւ մի պառաւ բադ և հարցրեց.

—Հը՜, ի՞նչպէս է առողջութիւնդ, լաւ բօլ նստեցիր, Աստուած ապաշխարանք համարի:

—Է՜հ, ի՞նչ առողջութիւն, մօքիր, կրակն եմ ընկել մի ձուի ձեռքից, ի՞նչքան ժամանակ է նստած եմ վրան, յամառուել է, չէ ուզում դուրս գալ։ Բայց նայիր արդէն դուրս եկած երեխոցս, տես ի՛նչքան սիրուն են, ես դրանց նման սիրուն բադիկներ չեմ տեսած, ամենքն էլ իրանց հօրն են քաշել, ասես թէ նրա հետ մի խնձոր ըլեն կէս արած։ Բայց է՛ս-է՛ս-է՛ս