Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նիրաւը ցաւ է դառել գլխիս, չէ դուրս գալիս:

—Աբա մէկ թող տեսնեմ այդ ինչ ձու է, որ չէ ուզում բասցուիլ, ասեց պառաւը, և երբ որ տեսաւ, բացականչեց.

—Վո՜ւյ իմ աչքին, էս խօմ հնդուհաւի ձու է: Մէկ անգամ` ինձ էլ է պատահել էսպէս բան: Դուրս գալուց յետոյ աւելի պիտի տանջուիս: Ախըր էդ անպիտանները ջրից վախենում են, որ սպանես՝ ջուրը չեն մտնի։ Չէ՛, հոգիս, աւելի լաւ կանես, որ հենց հիմիկուանից ձեռք վերցնես դրանից և միւսներին տանես ջուրը, լող տալ սովրեցնես։

—Չէ՛, մօ՛քիր, մե՜ղք է. այսքան ժամանակ նստել եմ, էլի կը նստեմ մի քանի օր, ո՛վ գիտէ, կարելի քու ասածը չէ։

—Ինչպէս կամենաս, ասաց պառաւ բադը և գնաց:

—Վերջապէս մեծ ձուն ճեղքուեց և միջիցը դուրս եկաւ մի բադիկ, բայց միւսներից մեծ ու տափակ։ Մայրը նայեց վրան և բացականչեց.

—Ո՜ւհ, ամմա մեծ է... Եւ իմ երեխոցս ոչ մէկի նման չէ, չը լինի՞ թէ ըղորդ հնդուհաւի ճուտ է: Ա՛յ, ես հիմա կը տեսնեմ.