հիմա կը տանեմ ջուրը. թէկուզ սատկի, ես սրան կընկղմեմ ջրի մէջ:
Միւս օրը եղանակը շատ լաւ էր։ Մայրը հաւաքեց բոլոր ձագերին և նրանց հետ ուղեւորուեց դէպի առուն։ Ինքը ցատկեց ընկաւ ջուրը և այնտեղից կանչեց ձագերին, որ իրան հետևեն։ Ձագերը մօրն սպասեցնել չը տուին, իրար ետևից ընկղմուեցին ջրի մէջ։ Նրանց գլխները թրջուեց ջրումը, բայց շուտով դուրս հանեցին և ջրից բարձր պահելով սկսեցին լոլ տալ իրանց մօր նման: Վերջնածին խոշոր բադիկը նրանցից յետ չը մնաց, նա լող տուաւ միւսներից աւելի լաւ:
—Չէ՛, սա հնդուհաւի ճուտ չէ, ասաց մայր.— տես ի՛նչպէս լաւ է բանեցնում ոտները, ի՜նչպէս ուղիղ է բռնում իրան։ Չէ, սա թէպէտ ու մի քիչ անճոռնի է, շատ է խոշոր ու տափակ, վիզն էլ մի քիչ աւելի է երկար՝ բայց ինչ կուզի լինի իմ հարազատ զաւակս է։ Չէ՛, ո՞վ կարող է ասել, որ սա անճունի է. ընդհակառակը, մինչև անդամ գեղեցիկ էլ է, պէտք է միայն լաւ նայել վրան։ Այսպէս ինքն իրան սիրտ տուաւ մայրը և միամտուեց, որ իր ձագուկն անճոռնի չէ։
—Դէ հիմա հետս եկէք, երեխէք, ես ձեզ