Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրամադրության տակ կոնկրետ բառական նյութեր չկան։ Եվ հասկանալի է, երբ այդպիսի վիթխարի չափերով տարբերվում է ամենից առաջ թեմական լեզուների սիստեմի արտաքին տիպոլոգիան սինթետիկի կամ անջատականի սիստեմից, երբ, սակայն, անվիճելի է, որ նրանք պատկանում են միասնական լեզվաստեղծական պրոցեսի ստեղծագործությանը, մնում էր միայն ենթադրել, որ նրանց միջև եղել է լեզուների միջնորդավորող անցողիկ սիստեմ։ Նման միջնորդավորող անցողիկ սիստեմի մեջ, որը պահանջվում է որպես շղթայի պակասող մի օղակ, եթե չլինեին ինքնուրույն բառերի հետ ակներևաբար կապակցվող հարուստ զարգացած ձևեր, այլ թեքական ձևերի փոխարեն նրա մեջ լինեին միայն հատուկ ֆունկցիոնալ բառեր և երկրորդական մասնիկներ (թեկուզ հենց այդպիսի ֆունկցիոնալ բառերի և երկրորդական մասնիկների պատկերացում), այդ ևս մեծ նվաճում կլիներ։ Սակայն այդպիսի անցողիկ սիստեմի գոյությունը ենթադրելու հարկ չկա,- այդ սիստեմը իրոք կա։

Դա կցական լեզուների սիստեմն է։

Լեզվի կցական տիպի յուրահատկությունը կցումներն են. չկան օրգանապես դրսևորվող մասեր՝ վերջավորություններ, օրինակ՝ անունների մեջ, լինեն նրանք գոյական, թե ածական, այդ միևնույնն է. բայց նրանց՝ անունների նշանակությունը բառակապակցության մեջ սեփական հոլովական կամ այլ վերջավորության փոխարեն արտահայտվում է այսպես կոչված ֆունկցիոնալ բառեր կամ երկրորդական մասնիկներ, յուրատեսակ կցաններ միացնելով նրանց թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում, այսինքն՝ ակնհայտորեն բառեր լինեն նրանք կամ թե երկրորդական մասնիկներ, որոնք դեռևս ենթակա են բացատրման որպես բառեր։

Ռուսերեն дом, տաճկեր. ev ‘տուն’ բառից «որտեղ» հարցին պատասխանող հոլովը՝ ներգոյական հոլովը ստանալու համար ռուսերենը կազմում է համապատասխան հոլով՝ дома, իսկ տաճկերենում ev ‘տուն’ բառին միացվում է da‖de բառը, որը հիմա մասնիկ է դարձել, ինչպես՝ ev-de ‘տանը’։ «Որտեղից» հարցին պատասխանելու համար, որ բացառական հոլով է ռուսերենում ավելացվում է из նախդիրը՝ из дома,է՛լ ավելի ճիշտ՝ из дому („дому“ ձևն ևս տեղ ցույց տվող հոլով է եղել, ինչպես են в саду, в лесу և այլն), իսկ տաճկերենում միացվում է ուրիշ մասնիկ՝ -den ‖ -dan − ev-den ‘տնից’։ Մինչդեռ լեզվի հնէաբանությունը պարզել է, որ «որտեղ» հարցի ներգոյական հոլովը և