Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

m-an դերանունը ցույց է տալիս բառի հոլովը, այս վերջավորություն ունեցող դերանունը, նախքան տվյալ բառի հետ ձուլվելը, առանձին էր դրված՝ kaϑ-m+an և ուղեկցում էր նրան վերջից, կարող էր ուղեկցել և սկզբից m+an-kaϑ. սա այն և մանավանդ նախորդող դարաշրջաններում կարող էր չտալ և ամենայն հավանականությամբ չի տալիս տարբերություն։ Այս դերանվանական հոլովումը թվում էր թե հաջորդելու է պարզ կցական կազմավորմանը, առանց դերանվան օգնության, բայց իրոք այն ավելի հին է, այն նախորդում է պարզ կցական հոլովմանը և համենայն դեպս, հենց այն է նախորդում թեքական լեզուների սիստեմին։

Դերանվանական կցական հոլովման ևս մի դեպք հաբեթական լեզուների սիբիլանտ ճյուղի շչական խմբից, սեռ. հոլովի վերջավորություն − ше(−шen) ←→ −шi վրաց. kaϑ ‖մեգր. ճան. koϑ ‘մարդ’ սեռ. վր. kaϑ-is, բայց մեգր. և ճան. koϑ-i+ше←→koϑ-i+шi:

Վրացերենում մոռացվել է, որ սեռ. հոլովի i-s վերջավորության i ձայնավոր հնչյունը ինքնուրույն բառ է՝ ‘նա’, ‘այն’ դերանունը, և i-s-ն ընդունվում է որպես ամբողջական հոլովական վերջավորություն, և ստատիկ քերականության մեջ մենք հենց այդպես էլ բացատրում ենք, որովհետև բանը հենց այդպիսի կերպարանք է ընդունել, բայց դինամիկ քերականությունը, որ զբաղվում է ձևերի էվոլուցիայով, այն էլ ռևոլուցիոն կարգի էվոլուցիայով, պայթեցնում է այդ ամբողջ ստատիկան. is վերջավորությունը, որ նաև վրացական է, ծագել է դերանունից, և սեռ. հոլովի, ավելի ճիշտ, երկրորդական մասնիկի վերջավորությունն է՝ -սի (-шi←→ше), իսկ երբ ուղղական հոլովում վրացիների մոտ գտնում ենք kaϑ-i, ապա այդտեղ i-ն ոչ թե ուղղական հոլովի վերջավորություն է, այլ դերանուն, որ ձուլվել է հիմքի հետ, հին գրական վրացերենում kaϑ բառը առանց դրա էլ (չձևավորված հոլով) նշանակում է ‘մարդ’, ուղղ. հոլովում ոչ մի վերջավորություն չի եղել, շչական խմբի լեզուներում այդ նույն -i (←→-e) դերանունը, որ նույնպես ձուլվել է հիմքի հետ, մնում է բոլոր հոլովներում. ուղղ. koϑ-i, սեռ. koϑ-i+me և այլն, և հենց այդ է, որ հոլովվում է, և առաջ հենց դրա ձևով էին իմանում, թե որ հոլովում է դրված ձևավորված բառանունը, որին է այդ ձևավորված դերանունը վերաբերում, այսինքն՝ koϑ-i+шe աոաջ նշանակում էր ‘մարդ-նրա’ (սկսում