Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկանիշներ — մալայերեն՝ ճապոներենի և տիբեթերենը՝ չինարենի հետ, այնինչ ոչ ճապոներենում, ոչ չինարենում՝ նախածանցային կազմավորության հետքեր անգամ չկան։

§ 17. Չինարենն ընդհանրապես չունի որևէ էական չափով զարգացած ձևաբանություն, բայց նա ունի ապշեցուցիչ յուրօրինակ իմաստաբանություն, այսինքն՝ բառերի նշանակելիություն, և ահա առկա է ոչ միայն ձևաբանության, այսինքն ձևական տիպաբանության աղքատությունը, որը կարող էր լինել հետնագույն երևույթ, ձևաբանության կորստյան վկայություն, ինչպես նկատվում է անգլերենում, և ոչ թե լեզվի պրիմիտիվ պարզության վկայություն։ Շատերը մինչև օրս էլ հենց այդպիսի կարծիք ունեն նաև չինարենի նկատմամբ։ Սակայն չինարենում կառուցվածքի պրիմիտիվությունը կատարվում է բառերի նշանակելիության պրիմիտիվությամբ, բառերի իմաստաբանության, այսինքն բառերի նշանակությունների ուսմունքի օրենքների տեսակետով փոխադարձաբար կապակցելու սիստեմի պրիմիտիվությամբ. մի ուսմունք, որ ներկայումո բացահայտվել է լեզվի հնէաբանությամբ, ինչպես նա հաստատված է հաբեթական տեսությամբ։ Այսպես, երբ չինարենում մենք գտնում ենք մի շարք համահնչուն բառեր, որոնք իմաստի տեսակետից թվում էր թե միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն, օրին. ‘ձուկ’ yü, ‘անձրև’ yü, մենք հիմա գիտենք, որ այդ բառերը բնավ էլ պատահաբար չէ, որ համահնչուն են, քանի որ լեզվի հնէաբանությունից մենք գիտենք, որ ‘ձուկ-ը’ իր անունն ստացել է ‘ջրից’, իսկ ‘անձրևը’ նմանապես անվանվել է ըստ ‘ջրի’, այսինքն չինարենում պահպանվել է լեզվի այն պրիմիտիվ վիճակը բառերի նշանակության տեսակետից, երբ միևնույն ‘ջուր’ բառը տակավին օգտագործվում էր թե՛ ‘անձրևի’, թե՛ ‘ձկան’[1] իմաստով։

§ 18. Ահավասիկ լեզվի այս իմաստաբանական կողմը մեր ծննդաբանական ծառի մեջ չի օգտագործված, մինչդեռ այդ էական չափանիշներից մեկն է լեզվի ժամանակը և հետևաբար, տեղը որոշելու հարցում մյուս լեզուների մեջ:

Բայց հարցը դեռևս այդ չէ: Չինարենում ձևաբանություն իսկապես ասած չկա էլ. լեզուն հասկանալու ամբողջ ծանրությունն ընկնում է խոսքի կառուցվածքի և բառերի նշանակության

  1. Թե ինչ կապ ունի ‘ձուկ’ տերմինը ‘ջրի’ հետ, տես „Разложимость мнимых примитивов простых слов, и термины для понятия ‘рыба’ աշխատությունը, ИАН, 1936, էջ 385-397 [Ընտ. աշխ. հ. II, 173—178]։