Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, այսինքն՝ շարահյուսության և իմաստաբանության վրա: Հետևաբար առաջին պլանի վրա է կանգնում բառերի նշանակությունների ուսմունքը։ Եվ եթե մենք այդ մասին առանձին չենք հիշատակել լեզուների դասակարգման մեջ, ծննդաբանական ծառի մեջ էլ խոսքը չինարեն լեզվի ձևաբանական տիպաբանության մասին է միայն, որ այդ անջատական է կամ սինթետիկ, ապա այդ դեռևս դժբախտություն չէ, քանի որ լեզվի անջատական կամ սինթետիկ վիճակը անխզելիորեն կապված է իմաստների սիստեմի այն վիճակի հետ, որպիսին նկատվում է չինարենում, բառերի բազմիմաստությունը (պոլիսեմանտիզմ) կապ ունի լեզվի անջատական կամ սինթետիկ տիպի հետ։ Երբ լեզուներն անջատական են կամ սինթետիկ, ապա բառերի բամիմաստությունն այսպիսի լեզուներում ինքնին հասկանալի է, բայց բանն այլ է տարբեր ձևաբանական սիստեմների լեզուներում։

Լեզվաբանական հինդպրոցն ուսուցանում էր, որ ձևը կայուն է, անփոփոխ, իսկ բառարանը փոփոխվող է։ Այդ մեջտեղից վերացավ։ Լեզվի մեջ անփոփոխ ոչինչ չկա, ձևերն ու իմաստները հավասարապես փոխվում են այն չափով, որ եթե մարդ չիմանա լեզվի ինչպես ձևական, այնպես էլ իդեոլոգիական հնէաբանությունը, բոլորովին չի կարող իմանալ, թե որևէ կապ գոյություն ունի միևնույն բառի տարատեսակների միջև տնտեսական և հասարակական կյանքի արմատականորեն միմյանցից զանզանվող տարբեր էպոխաներին համապատասխանող տարբեր լեզվաստեղծական էպոխաներում։ Օրինակ՝ ‘ձին’ չինարեն ma է և, թվում է թե, եթե բացառենք հեռավոր արևելյան աշխարհը, ապա չինարեն ma-ի հետ ոչինչ ընդհանուր ունեցող բան մենք ոչ մի տեղ չենք գտնում ամբողջ Եվրոպայում, մինչդեռ արդեն մեկ անգամ ցիտած այն հաղորդման մեջ, որ ես արել եմ Գիտությունների Ակադեմիայում և որը տպագրված է նրա «Զեկույցների» մեջ „Китайский язык и палеонтология речи. Берская ‘лошадь’ от моря и до моря“ թեմայոով, խոսքը հենց ‘ձի’ բերական (տարր B) անվան տարածման մասին է, որպիսին է և չինական ma-ն, Խաղաղական օվկիանոսից ամբողջ Ասիայով ու Եվրոպայով ընդհուպ մինչև Պիրենեյները արևմուտքում, ընդհուպ մինչև Ատլանտյան օվկիանոսը։ Այդ տարածության վրա տվյալ բառը պատահում է, ի միջի այլոց, և՛ հիշյալ չինական ձևով, առանց որևէ փոփոխության, այդ ներկայումս Արևելյան Եվրոպայում, Վոլգայի ափերին մորդվայական լեզվի մոկշանյան բարբառում է, բայց առանց ձևական հնէաբանության, այն է՝ առանց ձևական