կա ինքնուրույնաբար մեկնաբանելու հնչյունները բառերից դուրս, մեկնաբանություն, որը ենթադրում է յուրաքանչյուր առանձին հնչյունի ինքնուրույն պատմությունը, ասես հնչյունները ոչ թե գոյություն ունեն ինքնուրույնաբար բառերից դուրս (այդ հիմա էլ ոչ ոք չի պնդի), այլ հնչյունների փոփոխությունները տեղի են ունենում անկախ բառի բովանդակությունից կամ իմաստից հնչյունային լեզվի առաջին իսկ էպոխաներից։ Դա խոր թյուրիմացություն է։ Մենք հիմա հիանալի գիտենք, որ լեզվի ստատիկայի մեջ հնչյունների փոփոխության նորմերը կարող են վերաբերվել միայն ձևին, բնավ չշոշափելով հիմնական նշանակությունը։ Հնչյունների և հենց բառերի ձևերի հայտնի փոփոխությունները կոնստրուկտիվ ձևերին չեն վերաբերում. նրանք անտարբեր են կամ դեկորատիվ, հաճախ այս կապակցությամբ խոսում են ոչ միայն իմաստի, այլև ձևի համար անտարբեր այս կամ այն արտասանության բարեհնչության մասին։ Հնչյունների այդպիսի ֆունկցիոնալ ինքնուրույն գոյությունը, նրանց ասես թե անկախ գոյությունը ինքնաբավ թվացող նորմաներով, մի հետնագույն նվաճում է, որչափ որ հնչյունները՝ նրանց ֆունկցիայի զարգացմամբ զատվեցին որպես երևույթների հատուկ վերնաշենքային կատեգորիա, ինչպես վարպետությունը, որ պոկվելով արտադրության օժանդակ ֆունկցիայից, նյութական կուլտուրայի պահանջներից կտրված մտածողության և ինքնաբավ գեղեցկության մեջ վերնաշենքային պահանջներ ծագելու առնչությամբ վերածվեց արվեստների և գեղարվեստորեն գնահատվող նրանց ձևերի վերնաշենքային աշխարհի։ Հետևապես, հնչյուններն ևս աստիճանաբար ինքնուրույն նշանակություն ստացան, հնարավորություն ծագեց նրանց ինքնուրույնաբար մեկնաբանելու, ուսումնասիրելու իդեոլոգիական հիմնավորումից անկախ, ուսումնասիրելու դրանք որպես զուտ ձևական և երբեմն գեղարվեստական, բարեհնչական երևույթներ և այլն։ Եվ նրանց մեջ, այն է ինքնուրույնաբար մեկնաբանվող հնչյունների կազմի ու նրանց որակի մեջ, մենք նկատում ենք զարգացման կողքին նաև մահացում։ Մենք նկատում ենք, թե ինչպես աստիճանաբար մահանում են հետնալեզվային կիսաշփականները, այն է՝ ḱ, ğ, q, ինչպես նաև ķ, g, q և այլն, իսկ նրանց հետ նաև սպիրանտներ հ, հ1 և մյուսները. նրանց հետևից առաջնալեզվային կիսաշփականները, այն է՝ ṫ‖ṭ, ď‖d և այլն։ Պարզ
Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/112
Արտաքին տեսք