Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկապես գրաբարինը, պրոմեթեիդյան («հնդերոպական») կարգի է:

Իսկապես ասած, ոչ միայն հայերեն, այլև վրացերեն լեզուները անցումային են կցական սիստեմից դեպի թեքականը, հայերենը հենվում է պրոմեթեիդական («հնդևրոպական») սիստեմին, վրացերենը՝ սեմականին։

§ 28. Աղյուսակը պահանջում է այլ կառուցվածք, այն է՝ այնպիսին, որպեսզի մեկ սունյակը կազմեն հաբեթական լեզուները (ռելիկտայինները), մյուսը՝ բոլոր մնացածները։ Բայց ուրի ոչ-հաբեթական լեզուների աղյուսակում դրությունն այլ է. դիախրոնիկ հեռանկար չկա զանազան էպոխաների լեզուների մեջ՝ ըստ տիպի։ Կա պատմական ժամանակագրությսւն. լեզուները թվագրվում են պատմական ասպարեզում նրանց երևան գալու ժամանակներով, այսպես օրինակ, ռոմանական լեզուները, սակայն միայն իբրև որոշ պատմական, հասկանալիորեն դասակարգային կուլտուրայի կրողներ,— որոշում են ժամանակը հենց այդ տիպի, որը սակայն ավելի հին է։

Այդ իսկ պատճառով գերմանական և ռոմանական վաղ տիպի լեզուները — դերանվանական — կցական կամ դերանվանական թեքական, ըստ տիպի ավելի հին են, քան հունարենը և լատիներենը,— թեքական լեզուներ, որպիսիք վերաբերվում են հետ- թեքական էպոխաներին։ Մեր աղյուսակում, որը պետք է հաշվի առնի զանազան շերտերի ռեալ ժամանակագրությունը, նրանց կհատկացվի իրենց վայել արխայիկ տեղ։

Սակայն, այդպիսի նոր ծննդաբանական աղյուսակով, որը մեզ մոտեցնում է զանազան սիստեմների փոխհարաբերությունները ժամանակի տեսակետից ավելի ճիշտ ընկալելուն, բնավ էլ չի լուծվում այն տիպաբանական էվոլուցիաների ակնառու պատկերացման հարցը, որ ունեցել է մարդկության հնչական լեզուն իր երկար ճանապարհին։ Ամենից առաջ աղյուսակում մենք կստանանք երկփեղկում, ռելիկտային հաբեթական լեզուները, մինչ-պատմական և մինչ-գրավոր-պատմական լեզուների վերապրուկները կտեղադրվեն առանձին, իսկ գրավոր պատմական էպոխաների սիստեմների լեզուները՝ առանձին, — մի բան, որ իրկանության մեջ, իհարկե, գոյություն չունի: Թե մեկ, թե մյուս սիստեմները օրգանապես միավորված մասերն են այն միասնական մեխանիզմի, որի մեջ ընթանում է լեզվաստեղծության՝ (գլոտոգոնիայի) միասնական պրոցեսը, անկախ այն բանից,