Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբասիր ճշտությամբ հանդերձ՝ լեզվի, նրա ծագման և էվոլուցիոն կերպով տիպերի փոխհաջորդման ուսմունքի հաբեթաբանական կառուցվածքն ևս զգալի չափով վերացականություն կհանդիսանա, նա կխոսի տարածությունից վերացված ձևով տեղի ունեցող պրոցեսի մասին, առանց հաշվի առնելու և ըմբռնելու և այն փաստի ծննդաբանական նշանակությունը, թե լեզուներն ինչպես են ենթադրված կամ բաշխված ամբողջ աշխարհում։ Մինչդեռ հիմնական հարց է նաև լեզվագետի համար թե որտե՞ղ է ծնունդ առել և ինչպես է տարածվել մարդկության կուլտուրան, ամենից առաջ նյութական կուլտուրայի պատմությունը:

Իսկ ի՞նչ է ասում մեզ ինքը նյութական կուլտուրայի պատմությունը մեր օրերում կամ հնագիտությունը։

§ 31. Ահա մի հնագիտական տեսակետ 1923 թվի ձևակերպմամբ։

«Հնագիտությունը ներկայումս կարող է հավաստել ի սկզբանե գոյություն ունեցող ազգակցությունը ամբողջ Միջերկրածովքում՝ Իսպանիայից սկսած Իտալիայի, Հունաստանի վրայով ընդհուպ մինչև Փոքր Ասիայի ափերը և Ռուսաստանի ու Կովկասի Հարավը։ Եվ հենց բանն այնպես է, որ այդ ազգակցությունը ծագել է Արևմուտքից դեպի Արևելք ընթացող զարգացումից։ Իսպանիայում և Ֆրանսիայում սառցե դարում արդեն բարձրացել էր ապշեցուցիչ գործունեություն արվեստի բնագավառում, երբ Հունաստանում և նրա կղզիներում ամեն ինչ դեռ մեռած էր։ Այդ ժայռոտ վայրերում կուսական անտառը երկար ժամանակ հեռացրած էր պահում մարդկային բնակչությունը:

«Միջին և Հարավային Հունաստանում (Աթենքում, Տիրինթոսում և Սպարտայում), ինչպես և կղզիներում չկա դեռ նաև նեոլիտը... Քարե դարում մարդը առաջին անգամ երևում է Թեսալիայում և ընդհուպ մինչև Օրքոմենոսը և հատկապես ներկած կերամիկայի մի շառավիղով, որպիսի կերամիկան այն ժամանակ տիրապետում էր ամբողջ ստորին-դանուբյան ռայոնում: Բուլղարիայում, Ռումինիայում և Ռուսաստանի հարավում։

«Պալեոլիթիկ և նեոլիթիկ շերտերի այդպիսի բացակայությունը տեղ-տեղ կարելի է նշել նմանապես Միջերկրածովքի արևմուտքում՝ Բալեարյան կղզիներում, Սարդինիայում և Կորսիկայում։

«Սակայն և այնպես Արևմտյան Եվրոպայի պալեոլիթիկ