նախահնդեվրոպական, այսինքն նախապրոմեթեիդյան բնակչությանը և էտրուսկներին ոչ միայն նույնացնում է պելասգների հետ, այլև նրանց ընդունում է արևմտյան Եվրոպայի բնիկներ, բայց բնավ երբեք ներգաղթածներ։ Այդ բոլորը մենք վաղուց ենք նշել, հայտնի է և մամուլում՝ հաբեթական լեզվագիտության տվյալների հիման վրա:[1]
Բայց այժմ Արևմտյան Եվրոպայում կուլտուրայի ծագելու և նրա դեպի արևելք շարժվելու վերաբերյալ կան այլ, նոր ենթադրություններ, որոնք արդյունք են վերջին ամիսների դիտումների։ Կապը ակներև է, նա հեռավոր-արևելյան ժողովուրդների և արևմտյան Եվրոպայի բնակչության նյութական կուլտուրայի տերմինների վերաբերյալ եղած ամեն մի վեճից դուրս է։ Առաջադրված է անմերժելի մի հարց, արևելքում, թե արևմուտքում է ծագում մարդկության կուլտուրան։ Քանի դեռ լեզվագիտությունը չէր ազատվել լեզուների այլառասայական աչքակալից, հարցը կարող էր մեկնաբանվել բազմազան կերպով և ստանալ տարբեր լուծում, չբացառելով և այն, որ կուլտուրաներն ունեցել են ծագման տարբեր կենտրոններ։ Բայց հաբեթաբանության տեսակետից այդ հնարավորությունները մերժվեցին որպես ֆանտազիաներ այն մոմենտից, երբ ուրվագծվեց և օրեցօր ավելի ու ավելի պարզ է դառնում և ճշգրտվում այն դրույթը, որ պրոմեթեիդյան («հնդեվրոպական») լեզուները հանդիսանում են հետագա զարգացումը պրոմեթեիդներին նախորդած էպոխաների Եվրոպայի լեզուների, հաբեթական լեզուների, որ ընդհանրասլես այսպես կոչված լեզուների ընտանիքները, որոնք, թվում էր, թե իրենց ծագումով ռասայաբար տարբեր են, ներկայացնում են տարբեր սիստեմներ, որոնք համապատասխանում են տնտեսության և հասարակայնության տարբեր սիստեմների, և մեկ կուլտուրան մյուսին փոխարինելու պրոցեսում լեզուների մեկ սիստեմը փոխարկվել է մյուս սիստեմի։ Պարզ բան է, որ այդպիսի էվոլուտիվ պրոցեսը չէր կարող տեղի ունենալ մեկ ֆիզիքական կարգի պայմաններում. պահանջվում էին հասարակայնության պայմաններ, դեռ ավելին,— նյութի կուտակումը և մեկը մյուսի հետ ծագումաբանորեն կապված կուլտուրաների փոխհաջորդում, այսինքն՝ այնտեղ, որտեղ սկսվել
- ↑ К вопросу о происхождении племенных названий „этруски“ и „пеласги“, ЗВО, հտ. XXV, էջ 301-336, տ. նաև Классифицированный перечень печатных работ по яфетидологии, 2-րդ հրատ. էջ 27: